«Քաղաքացիական պայմանագիրը» միայնակ չի կարող, ունակ չէ կառավարել Երևանը, իրենք էլ հասկանում են, որ ինչ-որ կերպ պետք է դաշինք ստեղծվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Կարեն Սարգսյանը` հավելով, որ դաշինքը կարող է լինել նաև հետընտրական:
«Իրենք շատ են սիրում ինստիտուցիոնալ բառը, շատ դեպքերում, կասկածում եմ, որ օգտագործողների 90 տոկոսը գիտի` ինչ է դա: ՔՊ-ն ինստիտուցիոնալ կուսակցություն չէ, համախոհների խմբակ է, որ ունի քաղաքական նպատակ և ամենակարևորը ունի լիդեր առանց Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չունի համակարգ, չունի կանոնակարգված գործունեության քայլեր և ամենակարևորն իր անհատներով, բացառությամբ Նիկոլ Փաշինյանի, ավելի թույլ է, քան իր հետ հավասար պայմաններում գտնվող այլ կուսակցությունները:
Լավ, թող բացեն կուսակցական գրասենյակներ, ովքեր են լինելու քաղաքապետարանում որոշում կայացնող մարդիկ: ՔՊ-ի թիմը հազիվ բավարարում է կառավարությանը, բուն հանրապետական մասշտաբով գործ անելուն: Որտե՞ղ է այն երաշխիքը, որ եթե ՔՊ-ն մեծամասնությունով գա և փորձի կառավարել Երևանը, իրենք երկուսից մեկը վարի չեն տա»,-շեշտեց Կարեն Սարգսյանը:
Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի խոսքի շնորհիվ ՔՊ-ն կարող է ընտրություններում առաջատար լինել, բայց դա չի նշանակում, որ ընտրություններից հետո արդյունավետ կառավարում է իրականացվելու: Կարեն Սարգսյանն ասաց, որ արդեն երևանյան ֆենոմեն է այն, որ իշխանությունը երբեք Երևանում միայնակ, առանց կեղծիքների ունակ չէ հաղթելու:
Սոցիոլոգը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները պատկերելու են նաև խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
«Երևանի ավագանու ընտրությունները, միգուցե, քաղաքական ուժերի կողմից դիտարկվում են որպես փորձադաշտ, բայց ինձ համար դա անընդունելի է: Ինձ համար բոլոր այս քաղաքական ուժերը, որոնք փորձելու են ավագանու ընտրությունները դիտարկել նախապատրաստական՝ մեծ ընտրությունների համար, ստանում են նեգատիվ գնահատական. սա քաղաք է, իր կանոններով պետք է զարգանա: Սա ինքն իրենով պետության փոքր մոդելն է: Այստեղ լուծվող խնդիրները ուրիշ են, կարևոր չէ, թե առաջին քաղաքական դեմքը ով է, այստեղ կարևոր է, թե քաղաքի խնդիրներին որքանով են ծանոթ, դրանք ինչպես են լուծվելու»,-ասաց Կարեն Սարգսյանը:
Մանրամասները` տեսանյութում:
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01