ARM | RUS |

VIDEO: «Մեր երեխաներից հեռո՛ւ մնացեք». շուռնուխցի կանայք պայքարում են հանուն երեխաների իրավունքների

08.08.18 | 21:28

Օրեր առաջ Սյունիքի մարզի սահմանապահ Շուռնուխ գյուղ էին ժամանել մոտ 10 ԼԳԲՏ-ականներ՝ խմբակային հավաք կազմակերպելու անվան տակ: Գյուղի անդորրն ու հասարակական կարգը խախտելու, խուլիգանական դրսեւորումների եւ գյուղացիների պատվն ու արժանապատվությունը վիրավորելու համար էլ շուռնուխցի կանայք եւ դեռահաս երեխաները վրդովվել եւ անցել էին ինքնապաշտպանության՝ դուրս հրավիրելով ԼԳԲՏ-ականներին իրենց գյուղից: Միջադեպին խառնվել է ոստիկանությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, դե իսկ ԱՄՆ դեսպանատունը հերթական անգամ խառնվելով Հայաստանի ներքին գործերին՝ իրեն իրավունք է վերապահել ճնշում գործադրել իրավապահների վրա իր հայտարարությամբ: Դեսպանատունը մասնավորապես նշել էր.«Դատապարտում ենք ատելության շարժառիթով ցանկացած հանցագործություն, այդ թվում՝ օգոստոսի 3-ին տեղի ունեցած բռնություններով ուղեկցված հարձակումը 9 հայ ԼԳԲՏ-ի ակտիվիստների վրա»: Իսկ թե ինչ էր եղել իրականում, «Իրավունքը» ուշագրավ մանրամասներ պարզեց հենց տեղում՝ Շուռնուխում:

«ԵՍ ՄԱՅՐ ԵՄ, ԵՍ ԷԼ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՄ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԻՄ ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ»

Նրանք, ովքեր, ըստ ԱՄՆ դեսպանատան, «հարձակվել են» ԼԳԲՏ-ականների վրա, պարզվեց, որ ոչ թե գլադիատորներ են, ինչպես փորձ է արվում ներկայացնել, այլ իրենց նամուսով ու թասիբով հայուհիներ՝ գրկի երեխաներով: Ավելին՝ ԱՄՆ դեսպանատունը ճիշտ է, ոչ միայն հարձակում է եղել, այլեւ սադրանք, բայց հենց ԼԳԲՏ-ականների կողմից: Շուռնուխեցի ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում պատմեց, որ միջադեպի օրը իր փոքրիկների հետ զբոսնելիս է եղել եւ տեսել, որ գյուղացիները համախմբվել են գյուղի կենտրոնում ու որոշել իրենց համագյուղացի ԼԳԲՏ-ական Հայկ Հակոբյանենց տունը տեղավորված համասեռամոլներին խաղաղ ձեւով գյուղից հեռացնեն:

«Սիրով միացա ու փորձեցինք խաղաղ ձեւով, գեղեցիկ իրենց դուրս կանչել , բայց ոչ մեկը չեկավ, ներսուդուրս էին անում, անընդհատ հեռախոսներով զանգում էին չգիտեմ ում: Իսկ մենք ընդամենը պահանջում էինք, որ իրենք խաղաղ ձեւով այստեղից հեռանան: Հետո դուրս եկան, սկսեցին վիրավորել, 3-ամյա եւ 8-ամյա երեխաներիս հետ կանգնած էի, երեխաս առաջ էր գնում, ձեռքը բռնեցի, այդ ԼԳԲՏ-ական աղջիկներից մեկը ձեռքը պարզած ինձ ասաց՝ անամոթի մեկը, դու ի՞նչ ես կանգնել այստեղ քֆուր-քյաֆար էլ լսում ես: Նախ նա աղջիկ արմատ, ինչո՞ւ էր քֆուր –քյաֆար տալիս, եթե ամաչում էր երեխաներից: Դրա համար էլ պատասխանեցի՝ ես ՀՀ ազատ քաղաքացի եմ, բնակվում եմ արյան գնով պաշտպանված գյուղում ու իրավունք ունեմ կանգնել այնտեղ, որտեղ ուզում եմ ու ոչ մեկ ոչ մի բարոյական իրավունք չունի ինձ զրկելու իմ ազատ տեղաշարժվելու իրավունքից: Ո՞ւմ եմ վնասել, ոչ մեկին չեմ վիրավերել, ընդամենը լսողի դերում եմ եղել: Բայց եթե պետք լինի կխառնվեմ, որովհետեւ ես մայր եմ, իրավունք ունեմ պաշտպանելու իմ փոքրիկների իրավունքները, եթե ոչ մեկ ի վիճակի չէ պաշտպանելու», - պատմում է Հ. Հարությունյանը:

«ԻՆՉՈ՞Ւ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՄԵԶ ՉԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ»

Հ. Հարությունյանը ցավով նշեց, թե այնպիսի տպավորություն է, որ իրենք զրկված են մարդու իրավունքների պաշտպանից. «Մենք իրավունքներ չունե՞նք, մեր երեխաները իրավունքներ չունե՞ն, ինչո՞ւ մարդու իրավունքների պաշտպանը մեզ չի պաշտպանում՝ ի՞նչ ենք արել մենք: ԼԳԲՏ-ականնեերն իրավունք ունեն մարդուն անպատվե՞ն, հետո կանգնեն ասեն՝ մենք չենք արել կամ լավ ենք արե՞լ: Ի՞նչ բարոյական իրավունքով: Ես որ մեկի չեմ վիրավորել, ինձ վիրավորողին էլ պատասխան եմ տալիս: Մի՞թե ես իրավունք չունեմ իմ երեխային հանել զբոսանքի: Էլի եմ ասում՝ մենք ընդամենը պահանջել ենք մեր գյուղից հեռանան: Շատ տհաճ է, մենք տարբեր հասակի երեխաներ ունենք, ինչքան էլ փորձենք հեռու պահել մեր երեխաներին, որ իրենց չգցեն էդ ջրի մեջ, բնականաբար, երեխային հետաքրքիր է լինելու, թե ինչ կատարվում այդ տանը, ինչ են անում: Իսկ մենք չենք ուզում, մենք տղա ենք բերել, որ մեր հայ ազգի բանակը շատանա, ոչ թե համասեռամոլները շատանան: Չեմ հասկանում՝ Հայաստանում բարոյականությո՞ւնն է առաջինը, թե՞ համասեռամոլությունը, մենք էլ նրանց պես դառնա՞նք, որ հարգանքի արժանանանք, որ մարդու իրավունքների պաշտպանը մեզ պաշտպանի: Չի՛ կարելի մարդու իրավունքներն այսպես ոտնահարել»:

Տիկին Հասմիկը նաեւ ասաց, որ միջադեպից մեկ օր առաջ ԼԳԲՏ-ականները գիշերվա ժամը՝ 2-3-ին շակալի ձայներ են հանել, որը տարածվել է ամբողջ գյուղով. «Իմ 3-ամյա որդիս իրենց ձայնից արթնացել է, սկսել լացել, ես էլ երեխայի ձայնից եմ արթնացել: Երեխաս ասում է՝ մամա վախենում եմ, մինչեւ ժամը 6-ը իմ երեխան չի քնել, ինչո՞ւ իմ երեխայի հոգեկան վիճակը ոչ մեկի չի վերաբերո՞ւմ, թե համասեռամոլներն իրավունքներ ունեն, մենք չունե՞նք»:

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԳԲՏ-ԱԿԱՆՆԵՐԻ ՕՐԵՆՔՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՉԻ ՈՒ ՉԻ ԷԼ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ»

Ի դեպ, եւս մեկ հատկանշական փաստ արձանագրենք: Հայտնի դարձավ, որ Շուռնուխը ոչ թե ամենաանհանդուրժող, այլ ամենահանդուրժող գյուղն է, որովհետեւ տարիներ շարունակ նրանց կողքին է ապրել ԼԳԲՏ-ական Հայկ Հակոբյանն՝ իր ծնողներով: Իսկ թե ինչո՞ւ նախկինում նման միջադեպեր չեն եղել, տիկին Հասմիկը մանրամասնեց. «Երեք հոգով էլ են եկել, վեց հոգով էլ են եկել, ընդհանրապես նեղություն չեն տվել, սովորականի նման են իրենց պահել, նորմալ հագուկապով են եղել, ձայներ չեն հանել, մեզ չեն խանգարել: Դե պատկերացրեք այս անգամ արդեն ինչ աստիճանի է եղել, որ գյուղացիներով բռնկվել ենք: Մինչեւ այսօր չենք կարողանում մենք հանդարտվենք: Ասում են՝ ինչո՞վ են խանգարում նրանք ձեզ, իմ երեխան իրենց ձայներից լացում է, վախենում է, չի՞ խանգարում: Իմ երեխան հարցնում է՝ համասեռամոլությունն ի՞նչ է, ի՞նչ բացատրեմ իմ երեխային՝ ուտելո՞ւ է, թե՝ խմելո՞ւ է, ինչպե՞ս կիսվեմ իմ երեխայի հետ, ինչպե՞ս հասկացնեմ, որ իմ երեխան այդ ուղին չբռնի: Ուզում եմ իմ երեխան մեծանա ազնիվ մարդ, մենք դա չենք ընդունում, մեր Հայաստանում այդ ԼԳԲՏ-ականների օրենքն ընդունված չի ու չի էլ ընդունվելու: Եթե որեւիցե տեղ ընդունել են, խնդիր չկա, թող գնան այնտեղ, ինչ ուզում են, ինչպես ուզում են, անեն: Մենք իրենց չենք վիրավորում, ոչ էլ սպառնում ենք, այլ խնդրում ենք՝ մեր երեխաներից հեռո՛ւ մնացեք: Ինչ ուզում են անեն, մեր Սյունյաց հողը ոտք թող չդնեն նման մարդիկ, ուղղակի խնդրում ենք, մենք խուսափում ենք նման մարդկանցից, շատ վտանգավոր են, ազդում են երեխայի հոգեբանության վրա: Առանց այն էլ ամեն առումով ճնշված են մեր երեխաները, նրանք այսօր պետք է տրամադրվեն, որ մեծանան զինվոր են դառնալու, ոչ թե ձգտեն տեսնել, թե ինչ են անում ԼԳԲՏ-ականները: Եթե նայեն, հետո էլ ուզելու են մի անգամ փորձել, եթե փորձեն, ես պետք է կործանվեմ: Էլ իմ ապրելն ո՞ւմ է պետք, եթե հայ ազգի համար երեք զինվոր եմ բերել, բայց իմ երեխան բանակին չծառայի, այլ ԼԳԲՏ-ականներին ծառայի», - հուզված ընդգծեց շուռնուխեցի մայրը:

«Գյուղի վերեւում Հայկենց ընտանիքը օբյեկտ ունի: Եթե իրենք հասկացող, խելացի մարդ լինեին, թող իրենց ընկերներով բարձրանային վերեւ, ուզում էին թող երեք ամիս մնային, ինչ ուզում էին անեին, մեզ նեղություն թող չտային: Այնտեղ ոչ մարդկային շունչ կա, ոչ բնակվող, իրենք կլինեին ու անտառները, ուզում են լոգանք ընդունեն, ուզում են մերկ ու կիսամերկ ման գան, միայն թե մեր երեխաների աչքչից հեռու լինեն», - շեշտում է Հ. Հարությունյանը:

«Բոմժեր, փչացածներ, պոռնիկներ, ինչ հայհոյանք ասես չէին ասում մեր հասցեին: Ինչ ուզում են անեն, բայց թող մեզ չվիրավորեն ու այստեղ համասեռամոլություն չտարածեն», - հավելեց Շուռնուխի բնակիչ ՇՈՒՇԱՆԻԿ ՄԻՐԶՈՅԱՆԸ:

Շուռնուխեցի եւս մի մայր՝ ՍՅՈՒԶԱՆՆԱ ԱՎԱՆԵՍՅԱՆՆ էլ պատմեց, թե ինչպես էին ԼԳԲՏ-ականները վիրավորանքներ հնչեցնում իրենց ամուսինների հասցեին, ապա ընդգծեց. «Մենք իրենց չէինք քարկոծում, իրենք հրահրեցին: Իրենք հայտարարել են, թե մենք քարերով փիս ծեծել ենք, բայց չենք ծեծել, սղում, ընկնում էին, մենք նույնիսկ խաբար չենք եղել, թե ինչու են մի քանիսը հիվանդանոցում հայտնվել»:

Ս. Ավանեսյանն անդրադառնալով երեխաների իրավունքներին՝ ասաց. «Գյուղում ամեն րոպե հո չենք կարող երեխաներին հսկել: Մենք վախենում ենք մեր երեխաների համար: Երեխաները կտնեսնեն նրանց վարքագիծը, կհեղափոխվեն: Բա մեր երեխաներն իրավունք չունե՞ն պաշտպանված լինելու: Իրենք, եթե առաջ են ընկնում, ուրեմն՝ իրավունք ունեն, մենք չունե՞նք»:

ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ ՈՒ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԼԳԲՏ-ԱԿԱՆԻ ԾՆՈՂՆԵՐԸ

Միջադեպից հետո էլ պարզվում է՝ ԼԳԲՏ-ական համագյուղացի Հայկ Հակոբյանի ծնողներն են սկսել անհանգստացնել շուռնուխցիներին: Գյուղի բնակիչ ՎԱՐՎԱՌԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ պատմեց, որ գյուղացի կանայք ոչ թե քարկոծել, այլ ասել են՝ հեռացե՛ք, ԼԳԲՏ-ականներն էլ չէին ուզում հեռանային. «Երեխաս եկավ, ասաց՝ մամա, բա գիտես Կարինե տոտայենց տանը (նկատի ունի համագյուղացի

ԼԳԲՏ-ական Հայկ Հակոբյանի մորը, - հեղինակ) համասեռամոլներ են հավաքված, երեխաներով ուզում ենք գնանք, այստեղից լարենք: Ես էլ ասացի՝ գործ չունեք, երեխաս էլ, թե՝ չէ, մամա, լրիվ երեխեքովս հավաքվել ենք, որ իրենց լարենք այստեղից: Դրանից մեկ օր առաջ էլ ԼԳԲՏ-ականները լույսերն անջատած, մոմերը վառած, մինչեւ գիշերվա 2-ը ահավոր ձայներ էին հանում: Հիմա էլ Գարուշ Հակոբյանը ((նկատի ունի համագյուղացի ԼԳԲՏ-ական Հայկ Հակոբյանի հորը, - հեղինակ) զանգել է Հասմիկին ու անշնորք խոսքեր ասել, թե մոմեր վառես, կգամ ճակատիդ կթքեմ: Իմ հարեւանուհին՝ Կարինեն էլ այդ միջադեպից հետո՝ ինձ զանգել է ու սեռական հայհոյանքներ է հասցրել, ինչ է թե ասել եմ, որ մոմերը վառել են ամբողջ գիշեր ձայներ են հանել, չենք քնել: Ինչի՞ համար է ինձ վիրավորում, պատճառը ո՞րն է: Ինքը թող առաջինն իր երեխու դաստիարակությամբ զբաղվի, նոր ուրիշներին վիրավորի: Իր տղան համասեռամոլ է, համասեռամոլներին բերել է լցրել տունը, զանգում է ինձ է անվայել բառեր ասում, ինչի՞ համար: Ես պատիվ եմ պահանջում, տեսնեմ ինչո՞ւ եմ ես անբարոյական, բայց ինքը տնից դուրս է եկել, անբարոյականներին լցրել իրենց տունը, մի հատ էլ մեզ է սպառնում»:

«ՄԵՐ ԱՆՈՒՆՆ Է ԴՈՒՐՍ ԵԿԵԼ, ԲԱՅՑ «ԿԱՄԱԶԻ» ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ԿԱՆԳՆԵԼ ԵՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԾԵԾԵԼ»

Ի դեպ, տիկին Վարվառան ուշագրավ բացահայտում արեց նաեւ բուն միջադեպից. «Տղաս ասում է՝ երբ նրանց դուրս էինք անում գյուղից, մի հատ «Կամազ» է կանգնել ճանապարհի վրա ու մեջներից էն երկար մազերով տղա ԼԳԲՏ-ականին քացով-մացով ծեծել է, հետո նստել մեքենան ու գնացել: Մեր անունն է դուրս եկել, բայց «Կամազի» վարորդները կանգնել են ու դրանց ծեծել»:

Վ. Ալեքսանյանը եւս փաստեց, որ տարիներ շարունակ գյուղացիները հանդուրժել ու լռել են, թեպետ ԼԳԲՏ-ականներ բազմաթիվ անգամ եկել են իրենց գյուղ. «Հայկը միշտ էլ արտասահմանցիների է ընդունել իրենց տանը: Բայց, ամեն մեկը մեր գյուղում իր ընտանիքով է զբաղված, չեն նայում, թե հարեւանի տանը ինչ են անում: Նախկինում այսպես մեզ նեղություն չեն տվել»:

Շուռնուխ բնակիչ ՆԱՐԻՆԵ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆՆ էլ խիստ վիրավորված էր տեղի ունեցած միջադեպից, նա միայն նշեց. «Մեզ ասում էին, թե որ ձեր տղամարդիկ շալվար են հագել, ձեր տղամարդիկ տղամա՞րդ են, այ բոմժեր, այ սովածներ, այ աղքատներ: Մեր տները քանդված են, բայց մենք արժանապատվություն ունենք»:

«ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆՄԱՆ ԲԱՆԵՐ, ՄԵՆՔ ՆԱՄՈՒՍՈՎ, ՊԱՏՎՈՎ ԱԶԳ ԵՆՔ»

Եզրափակելով թեման՝ տիկին Հասմիկը հավելեց, իրենք պայքարում են ոչ միայն իրենց երեխաների, այլ ամբողջ աշխարհի երեխաների իրավունքների համար. «Ես եւ մեր գյուղի կանայք բոլոր երեխաների պատվի համար եմ պայքարում, ոչ թե մենակ մեր երեխաների համար: Եթե մենք չմիջամտեինք, վաղը 30 ԼԳԲՏ-ական էլ էին մտնելու գյուղ: Թող իմ խնդրանքը հասնի հարգելի եւ շատ սիրելի պարոն Փաշինյանին, թող էս համասեռամոլները մեր երեխաներից հեռու լինեն, թող նրանց մուտքը Հայաստանում արգելվի, որովհետեւ նրանք ընդամենը մեր երեխաների կործանարարներն են, եկել են, որ կործանեն մեր երեխաների ապագան: Որոշներին թվում է, որ մենք Շուռնուխ գյուղում ենք ապրում, քանդված գյուղ է, ուրեմն՝ անմակարդակ ենք, հետամնաց ենք, ոչինչ չենք հասկանամ, մեր կրթությունը պակաս է: Այնպես չէ, որ մենք կիսամերկ տղամարդ ու կին ենք տեսել ու չգիտենք դա ինչ բան է, գյուղը օջախ է, եթե մտել են այստեղ, թող իրենց ավելորդություն թույլ չտան: Եթե մենք այսօր մեր գյուղի պատիվը չպահենք, ո՞վ է մեր պատիվը պահելու: Ոչ մեկ, որովհետեւ բոլորը թքած ունեն մեր պատվի, մեր նամուսի վրա: Դրա համար ասում են՝ եթե էլի մտնեն մեր գյուղ, շարունակելու ենք գեղեցիկ ձեւով դուրս հանել: Թող հարգեն մեր իրավունքները, մենք էլ մեր օրենքներն ունենք, քրիստոնյա ազգ ենք, մեր եկեղեցին ընդհանրապես չի ընդունում նման բաներ, մենք նամուսով, պատվով ազգ ենք:

Նյութը՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Նկարահանումը իրականացրեց` «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.



Մոլերում կբացվեն ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գերժամանակակից գրասենյակներ․ նախարար (Տեսանյութ)

Մոլերում կբացվեն ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գերժամանակակից գրասենյակներ․ նախարար...

15:16

Տավուշի մարզում այրվում է բուսածածկույթ․ հրդեհաշիջում է իրականացնում 296 փրկարար

Տավուշի մարզում այրվում է բուսածածկույթ․ հրդեհաշիջում է իրականացնում 296...

14:56

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-26-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-26-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3...

14:05

Լինել զգոն և ուշադիր. Whatsapp հավելվածում Գագիկ Ծառուկյանի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել

Լինել զգոն և ուշադիր. Whatsapp հավելվածում Գագիկ Ծառուկյանի անունով կեղծ օգտահաշիվ է...

13:46

Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 343 փրկարար, ներգրավվել են նաև ՊՆ ուղղաթիռ և ԱԹՍ-ներ

Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 343 փրկարար, ներգրավվել են...

13:22

Բաքվում քաղհասարակության հայ ներկայացուցիչները բարձրացրել են գերիների հարցը (Տեսանյութ)

Բաքվում քաղհասարակության հայ ներկայացուցիչները բարձրացրել են գերիների հարցը...

12:59

«Opel»-ը կողաշրջվել է․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

«Opel»-ը կողաշրջվել է․ հայր ու որդի տեղափոխվել են...

12:22

Մայր Աթոռին դեմ գնալ՝ նշանակում է դեմ գնալ քո ինքնությանը, ես վստահ եմ՝ նմանները շուտով պիտի զղջան. Տեր Զարեհ

Մայր Աթոռին դեմ գնալ՝ նշանակում է դեմ գնալ քո ինքնությանը, ես վստահ եմ՝ նմանները շուտով պիտի...

12:15

ՔՊ-ականները կարկամում են, երբ ասում ես՝ ցույց տվեք ձեր նախաստորագրած «խաղաղության» փաստաթղթի նման որևէ այլ խաղաղության փաստաթուղթ». Վարդանյանը ուկրաինական առաջարկի օրինակն է բերում

ՔՊ-ականները կարկամում են, երբ ասում ես՝ ցույց տվեք ձեր նախաստորագրած «խաղաղության» փաստաթղթի նման...

12:06

Երևանում 438 քաղաքացի տուգանվել է ներհամայնքային տրանսպորտում խախտումներ կատարելու համար

Երևանում 438 քաղաքացի տուգանվել է ներհամայնքային տրանսպորտում խախտումներ կատարելու...

11:56

Նիկոլ Փաշինյանն այսօր Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Նիկոլ Փաշինյանն այսօր Անվտանգության խորհրդի նիստ է...

11:45

Ընդամենը մի քանի հոգևորական «խաղացնելով»՝ իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե եկեղեցում մեծ աջակցություն ունեն. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ընդամենը մի քանի հոգևորական «խաղացնելով»՝ իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե...

10:22

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն մարզերում և Երևանում

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն մարզերում և...

09:45

Մահացել է Նիկիտա Սիմոնյանը

Մահացել է Նիկիտա Սիմոնյանը

09:19

Հերթը ՀՀ տարածքինն է, սակայն «կարճ հիշողության» պատճառով դա շատերին չի էլ հուզում. Վարդան Ոսկանյան

Հերթը ՀՀ տարածքինն է, սակայն «կարճ հիշողության» պատճառով դա շատերին չի էլ հուզում. Վարդան...

09:02

Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք

Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու...

13:39

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազություն

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր...

11:09

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները. Գագիկ Սուրենյան (Տեսանյութ)

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները....

10:44

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային փառատոնը

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային...

10:19

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի...

10:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01