Այսօր՝ օգոստոսի 9-ին, ոստիկանները եկել են Ամուլսարի հանք տանող հողային ճանապարհները փակած ցուցարարների մոտ և պահանջել բացել ճանապարհը՝ «Լիդիան Արմենիայի» տեխնիկայի տեղաշարժը դեպի շինհրապարակներ չխոչընդոտելու համար: Այս մասին Tert.am-ին հայտնեց «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանը:
«Խնդիրը ոստիկանության հետ չէր, խնդիրը «Լիդիան Արմենիայի» պրովոկացիոն քայլն էր: Իրենք որոշել էին իրենց տեխնիկան ներքին ճանապարհներով սարի գագաթ բարձրացնել, միևնույն ժամանակ իրենք աշխատողներին մեքենաներով արդեն բարձրացրել էին վերև: Բնակիչների մի մասն էլ պառկեցին ճանապարհին և թույլ չտվեցին ծանր տեխնիկայի մուտքը լեռան տարածք»,- հայտնեց Վազգեն Գալստյանը:
«Մենք չենք պատրաստվում բացել ճանապարհները, նրանք միակողմանի են դիտարկում այդ ամեն ինչը և իրավունքի, օրենքի հակասություն կա:
Մենք՝ համայնքի բնակիչներս, չենք ճանաչում հանքաարդյունաբերական իրավունքը մեր սարերի վրա: Դա կառավարությունը, ոստիկանությունը պետք է ֆիքսեն, հասկանան, որ սա համայնքի պայքարն է ընդդեմ հանքարդյունաբերության»,- նշեց նա:
Վազգեն Գալստյանի տեղեկացմամբ՝ հանք տանող ճանապարհները փակած ցուցարարները ճանապարհները կբացեն միայն մեկ դեպքում. «Եթե գալիս են իրենց տեխնիկան հեռացնելու համար, խնդրեմ, ճանապարհներն իրենց համար բաց են, բայց եթե գալիս են աշխատելու և բնությունը ավերելու համար, դա որևէ մեկին թույլ չենք տա»:
Հիշեցնենք, որ Գնդեվազի, Կեչուտի և Ջերմուկի բնակիչներն այլ բնակավայրերի բնակիչների հետ միասին 50 օր շարունակ կասեցրել են շինարարական աշխատանքներն Ամուլսարում։ ՀՀ կառավարությունն էլ իր հերթին աշխատանքային խումբ է ձևավորել մետաղական բոլոր հանքերի խնդիրներն ուսումնասիրելու նպատակով:
11:55
11:41
11:38
10:45
10:22
10:02
19:45
18:27
18:08
16:26
16:09
10:47
10:39
10:18
10:02
16:44
16:35
16:12
15:32
15:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03