ARM | RUS |

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցում դժվարություններ կան` կապված ՀՀ-ից Գերմանիա մեկնող փախստականների հետ. Աշոտ Սմբատյան

09.08.18 | 23:04

Tert.am-ը Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հետ զրուցել է հայ-գերմանական հարաբերությունների զարգացման դինամիկայի, գերմանաադրբեջանական ռազմական համագործակցությանը ՀՀ-ի կողմից միջամտության և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ՝ Հայաստան հնարավոր այցի մասին:

-Պարո՛ն դեսպան, հայ-գերմանական հարաբերություններն անցել են զարգացման տարբեր փուլերի միջով: Ինչպե՞ս կգնահատեք դրանց զարգացման դինամիկան: Ի՞նչ բնորոշում կտաք ընդհանրապես այս պահին հայ-գերմանական հարաբերություններին:

-Գոհունակությամբ պետք է փաստեմ, որ հայ-գերմանական փոխգործակցության օրակարգը դինամիկ զարգացում է ապրել: Նոր որակ է ստացել քաղաքական երկխոսությունը, ակտիվացել են բարձրաստիճան փոխայցերը, ընդլայնվել ու խորացել են տնտեսական, հումանիտար, մշակութային, միջխորհրդարանական և ապակենտրոնացված կապերը:

Մեզ համար կարևոր ձեռքբերում է, որ Գերմանիան այսօր Հայաստանի վստահելի ու կայուն գործընկերներից է, մեր երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացների, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման հաստատուն աջակիցը: Անցյալ տարի նոյեմբերին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հեռանկարներ է բացում նաև Գերմանիայի հետ փոխգործակցությունը խորացնելու գործում:

Մեր երկկողմ օրակարգը բավական ընդգրկուն է, բազմաոլորտ և մշտապես ընդլայնվող։

Մոտ մեկ ամիս առաջ կայացել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Գերմանիա, որը կարելի է գնահատել շատ արդյունավետ․քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգի արդի թեմաներն ու համագործակցության զարգացման հեռանկարները:

Գերմանիան Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերներից է՝ առաջինը ԵՄ երկրների շարքում, և մենք մեծապես արժևորում ենք հայ-գերմանական տնտեսական հարաբերությունների հետևողական զարգացումը, գերմանական ներդրողների ակտիվությունը մեր երկրում:

Անցյալ տարի ունեցել ենք երկկողմ առևտրաշրջանառության աճ, այս տարվա հունվար-ապրիլ ամիսների տվյալներով թե՛ երկկողմ առևտրաշրջանառության, թե՛ արտահանման և թե ներմուծման ծավալների աճը տպավորիչ է: Տնտեսական ոլորտում համագործակցության հեռանկարային ոլորտներ են տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտները: Այդ համատեքստում կցանկանայի կարևորել ապրիլի 10-13-ը ՀՀ ՏՏ ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչների այցելությունը Գերմանիա՝ «ՏՏ ոլորտի և Բիզնես գործընթացների աութսորսինգ» թեմայով բեռլինյան ֆորումին մասնակցելու նպատակով։

Մեր ուշադրության կենտրոնում է զբոսաշրջության ոլորտում հայ-գերմանական համագործակցության ընդլայնումը: Այս ճանապարհին խոչընդոտ էր մեր երկրների միջև ուղիղ չվերթների բացակայությունը: Սակայն այս հարցը ևս լուծվեց: Ուրախալի է, որ արդեն մեկնարկել է Բեռլին-Երևան-Բեռլին («Fly Germania» ավիաուղիներ) ուղիղ չվերթը, որը նույնպես կարևոր խթան կհանդիսանա երկկողմ տնտեսական կապերի աշխուժացման համար: Ցանկանում եմ ուրախությամբ նշել, որ այս տարի գերմանական հայտնի «Դյումոնտ» հրատարակչությունը տպագրել է առաջին գերմանալեզու լայնածավալ ուղեցույցը Հայաստանի վերաբերյալ: Այն մեծապես կխթանի Հայաստանի զբոսաշրջային ուղղությունն առավել ճանաչելի դարձնելու համար:

Գերմանիան՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից հետո Հայաստանի երկրորդ դոնոր երկիրն է: Հայաստանում ակտիվ գործունեություն են ծավալում գերմանական Միջազգային համագործակցության ընկերակցությունը (GIZ) և Գերմանական զարգացման բանկը (KFW), որոնք աջակցում են մեր երկրի տնտեսական զարգացմանը:

-Վերջերս հայ-գերմանական հարաբերություններում անհանգստություններ առաջացան կապված գերմանական Rheinmetall ընկերության և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև ստորագրված մտադրությունների հուշագրի հետ, որը ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցություն զարգացնելու նպատակ ուներ: Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Բեռլին այցի և Գերմանիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը, հայտնի է, որ թեման քննարկվել է: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև հայտնել է, որ գերմանական կողմի բացատրություններն այս հարցի վերաբերյալ լիովին բավարարել է իրենց: Կարո՞ղ ենք համարել, թե թեման փակված է, կնճիռ հայ-գերմանական հարաբերություններում չի առաջանա՞:

-Իրավացի եք, այն պատասխանը, որ գերմանական կողմը տվել է հարցի առնչությամբ, լիովին բավարարում է հայկական կողմին։ Սակայն գիտեք, այս հարցը պետք է դիտարկել առավել կոնկրետ․ հայկական կողմը հետևողական է լինելու Ադրբեջանի՝ տարածաշրջանում սպառազինության մրցավազքի հրահրման ցանկացած ձգտում կանխարգելելու գործում, և այդ գործընթացում մենք ակնկալում ենք մեր միջազգային գործընկերների լիակատար աջակցությունը։

-Պարո՛ն Սմբատյան, Հայաստանում իշխանափոխությունից հետո մեծ ակնկալիքներ կան տարբեր՝ հատկապես արևմտյան երկրներից ներդրումների ծավալների մեծացման: Գերմանիայում ինչպե՞ս ընկալվեց հայաստանյան «թավշյա հեղափոխությունը»: Կա՞ հետաքրքրվածության աճ գերմանացի գործարարների կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու առումով:

-«Թավշյա հեղափոխությունը» Գերմանիայում ընկալվեց դրական, քանզի թե´ մեր գերմանացի գործընկերները, թե´ գերմանական մամուլն ընդգծում էին հայաստանյան ներքաղաքական զարգացումների խաղաղ, անցնցում, բոլոր կողմերի` առանց բռնի ուժ կիրառելու և քաղաքացիական հասարակության բարձր իրավագիտակցության կարևորությունը: Գերմանական կողմը հետևում է Հայաստանում ընթացող գործընթացներին` ողջունում կոռուպցիայի դեմ տարվող պայքարի նոր թափը, նոր կառավարության հանձնառությունը շարունակելու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված քայլերը:

Հայաստանի ԵԱՏՄ անդամակ­ցութ­յունը, Հայաստանի գործարար միջավայրի, ներդրումային օրենսդրական դաշտի հետևողական բարելավումը ԵՄ աջակցությամբ և ԵՄ չափորոշիչներով զգալիորեն դյուրացնում և շահավետ են դարձնում ներդրումները Հայաստանում։ Մեր գերմանացի գործընկերներին` այդ թվում՝ մասնավոր գործարար հատվածին, պարբերաբար ներկայացնում ենք ՀՀ ներդրումային դաշտի հնարավորությունները, տնտեսական զարգացման առաջնային ոլորտները, կազմակերպում ենք ոլորտային գործարար համաժողովներ, հանդիպումներ և փոխայցեր: Գերմանական կողմը հատկապես շահագրգռված է ՏՏ, էներգետիկայի և վերականգնվող էներ­գիա­յի արտադրության, շրջակա միջավայրի պաշտպանության, մանր գյուղացիական տնտեսությունների ոլորտներում համագործակցությամբ:

-Հայաստան-Գերմանիա հարաբերություններն իհարկե կառուցողական են, բայց, կարծում եմ՝ մեզ համար ցանկալի չափով չեն զարգացած: Կարո՞ղ ենք ասել, որ դրա պատճառը նաև Գերմանիայում թուրքական մեծ սփյուռքն է, դրա ունեցած լծակները, թե՞ Գերմանիան պարզապես շատ մեծ հետաքրքրություն չունի Հայաստանի նկատմամբ:

-Ինչպես արդեն նշեցի, հայ-գերմանական օրակարգն ակտիվ զարգանում է: Իհարկե, կա նաև չիրացված ներուժ, որի ուղղությամբ պետք է շարունակական աշխատանքներ տանենք, հատկապես` տնտեսական ուղղությամբ: Գերմանիայի արտաքին քաղաքական օրակարգը շատ բազմազան է, և բնականաբար կարևոր առաջնահերթություններից են ԵՄ ուղղությունը, ԳԴՀ-ԱՄՆ, ԳԴՀ-Չինաստան, ԳԴՀ-ՌԴ, ԳԴՀ-Թուրքիա հարաբերությունները: Հայաստանի հետ հարաբերությունները տեղավորվում են Գերմանիայի` հարավկովկասյան տարածաշրջանում տարվող քաղաքականության, ինչպես նաև ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում: Ուստի, ԳԴՀ կառավարությունը Հայաստանի հետ կառուցում է իր հարաբերությունները` հաշվի առնելով նաև մեր երկրի դերն ու նշանակությունը տարածաշրջանում:

-Թուրք-գերմանական հարաբերությունների մասին խոսելիս չենք կարող չանդրադառնալ նաև Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը շարունակող այն գործընթացներին, որոնք պետք է Գերմանիան իրականացներ: Բանաձևում անդրադարձ կա, մասնավորապես, Գերմանիայում դասագրքերում Հայոց ցեղասպանության մասին թեման ընդգրկելու, հայերի և թուքերի հաշտեցմանը, Թուրքիայում հայկական հուշարձանների վերականգնմանը նպաստելու և այլնի մասին: Բանաձևն ընդունելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, ի՞նչ արդյունքներ է գրանցել Գերմանիան այս գործընթացներն իրականացնելու հարցում, արդյոք այդ կոչերն իրականացնելը դեռ Գերմանիայի օրակարգո՞ւմ է:

-Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո՝ այս երկու տարիների ընթացքում, ԳԴՀ 4 երկրամասերի դպրոցական ծրագրերում արդեն ներառվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսուցողական նյութեր: 2016թ. ԳԴՀ երկրամասերի լուսավորության և մշակույթի նախարարների համաժողովի գլխավոր քարտուղարի կողմից առաջարկվել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասում տպագրված Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիդակտիկ ձեռնարկը օգտագործել նաև ԳԴՀ բոլոր երկրամասերում: Այս ուղղությամբ դեսպանությունը շարունակական աշխատանքներ է տանում Գերմանիայի այլ երկրամասերի պատկան մարմինների հետ` դպրոցական ծրագրերում Հայոց ցեղասպանության վերաբերյալ անհրաժեշտ դիդակտիկ նյութերը ներառելու համար:

Գերմանական քաղաքական հիմնադրամները տարբեր հարթակներ և ծրագրեր են առաջարկում հայ և թուրք քաղաքացիական հասարակությունների` հատկապես երիտասարդների միջև երկխոսություն ձևավորելու համար: Ժամանակը ցույց կտա, թե որքանով այդ ծրագրերը օգտակար և արդյունավետ կլինեն:

-Պարո՛ն դեսպան, հայտնի է, որ ՀՀ շատ քաղաքացիներ առողջական խնդիրներ լուծելու պատրվակով հայտնվում են Գերմանիայում և հաստատվում այնտեղ: Սա ինչպե՞ս է ընկալվում Գերմանիայում, արդյոք այդ խնդիրն ազդեցություն ունենո՞ւմ է Գերմանիայում ՀՀ-ի վարկանիշի վրա:

-ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո, գիտեք, որ Հայաստանը շահագրգռված է ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկով: Ահա այս հարցում որոշակի դժվարություններ են առաջանում` կապված Հայաստանից Գերմանիա մեկնող, այդ թվում՝ առողջական խնդիրներից ելնելով, փախստականների հետ: Բնականաբար, Գերմանիայի կառավարությունն ուշադիր հետևում է այս միգրացիոն հոսքին, մենք պարբերաբար քննարկում ենք մեր գերմանացի գործընկերների հետ ստեղծված իրավիճակը և փորձում ընդհանուր լուծումներ գտնել: Այս հարցում մենք ակնկալում ենք նաև գերմանական կողմի աջակցությունն այս ուղղությամբ առաջընթաց արձանագրելու հարցում՝ հաշվի առնելով այս գործընթացի կարևորությունը երկու հասարակությունների միջև կապերն ամրապնդելու գործում:

Արդյունավետ գործում է ՀՀ-ԵՄ հետընդունման մասին համաձայնագիրը․ Հայաստանը կատարում է պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները և երբեք անօրինական միգրացիայի կողմնակիցը չի եղել:

Հաշվի առնելով Գերմանիայում ներգաղթյալների հետ կապված հարցի զգայունությունը գերմանացի հասարակության համար` վերոնշյալ երևույթներն երբեմն բացասական երանգներով իրենց արտահայտությունն են գտնում գերմանական մամուլում:

Կարծում եմ` կարևոր է, որ յուրաքանչյուրը նման որոշում կայացնելուց առաջ մանրակրկիտ ծանոթանան փախստականների և միգրացիոն քաղաքականության վերաբերյալ Գերմանիայի օրենսդրությանը, ինչպես նաև այդ ոլորտում առկա զարգացումներին:

-Արդյոք նախատեսվու՞մ է երկու երկրների առավել բարձր մակարդակների փոխայցելությունների ակտիվացում: Այս օրերին մամուլում քննարկվում է, որ օգոստոսի 23-ին Անգելա Մերկելը այցելելու է Հայաստան՝ տարածաշրջանային այցի շրջանակներում: Կուզեի Ձեզնից ճշտել՝ արդյո՞ք տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը:

-Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել, որ մեր երկրների միջև հարաբերությունները խորանան: Այդ համատեքստում, իհարկե, կարևոր են երկկողմ այցերը, որոնք խթանում են համագործակցության և առկա կապերի ընդլայնմանը: Ուրախությամբ պետք է նշեմ, որ փոխադարձ այցելությունների դինամիկան բավականին հագեցած է։ Իսկ Ձեր հարցի առնչությամբ պարզապես ասեմ, որ առկա է նման բարձր մակարդակի այցելությունների մասին հասարակությանը տեղեկացնելու ընթացակարգ, ուստի դրանից դուրս որևէ հայտարարություն անելը համարում եմ ժամանակավրեպ։

-Նաև կցանկանայի իմանալ Ձեր մոտեցումը՝ ո՞րն է լուծման խիստ անհրաժեշտություն պահանջող խնդիրը հայ-գերմանական հարաբերություններում:

-Գիտեք, ես չէի առանձնացնի որևէ մեծ խնդիր, որն այսօր առկա է հայ-գերմանական հարաբերություններում և որը հրատապ լուծման կարիք ունի:

Բոլոր ոլորտներում էլ պետք է շարունակենք հետևողական աշխատանքներ տանել մեր գերմանացի գործընկերների հետ` առավել արդյունքներ գրանցելու համար` լինի դա քաղաքական, տնտեսական, գիտակրթական, մշակութային, ապակենտրոնացված համագործակցության ոլորտներում, առկա միգրացիոն խնդիրների կարգավորման բնագավառում:

Մեր երկրների միջև համագործակցության հարցում մենք առհասարակ հիմնվում ենք ոչ թե խնդիրների, այլ առկա այն ներուժի վրա, որը տարեցտարի փորձում ենք ընդլայնել և ամրապնդել:

Հռիփսիմե Հովհաննիսյան


Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է...

18:16

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի 1-ը

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի...

18:02

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի հայտարարությունը

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի...

17:44

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen ID.4»-ը

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen...

17:29

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր հանդիպում․ «Ուժեղ Հայաստան»

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր...

17:13

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց հիվանդանոցից

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց...

16:08

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան (Տեսանյութ)

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան...

15:58

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման վայրը

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման...

15:56

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու ամսով

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու...

15:50

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա...

15:19

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3...

15:08

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ Սրբազանին

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ...

14:55

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

14:36

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական վիրուսներ

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական...

14:14

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին. փաստաբան

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին....

14:03

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր Օշին

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր...

13:58

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս կգրվեն

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս...

13:45

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված թաղանթները

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված...

13:33

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու համար

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու...

12:19

Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում. Առաքելյան

Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում....

11:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44