Այս ամառն իսկական պատուհաս դարձավ մեր ազգաբնակչության համար: Անընդմեջ տեղացող կարկուտից, հորդառատ անձրևներից ու ուժգին քամուց մեծ վնասներ կրեցին բոլոր մարզերն ու համայնքները, իսկ Արթիկը փաստացի հայտնվեց ջրհեղեղի մեջ: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ երկրի իշխանությունները աղետի առաջին իսկ պահից արագ արձագանքեցին և ձեռնամուխ եղան պատճառված վնասների իրական չափերի գնահատման ու սեղմ ժամկետներում ամբողջովին փոխհատուցման գործընթացին: Ինչպես նշեց Հովիկ Աբրահամյանը այս թեմայով հանդիպել է երկրի նախագահի հետ, որի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ամեն ինչով օգնել տուժված բնակիչներին: Վարչապետն անձամբ է այցելում տուժված համայնքներ, որպեսզի տեղում ծանոթանա ստեղծված իրավիճակին և արագ կողմնորոշվելով կարողանա բնակիչներին հուզող և հրատապություն պահանջող հարցերին տալ սպառիչ ու հուսադրող պատասխաններ: Ես հատկապես կարևորում եմ վարչապետի աշխատելաոճի մի շատ կարևոր ու էական հատկություններից մեկը, երբ վարչապետը օրվա հրամայական պահանջող հարցերի լուծումներն ու համապատասխան հանձնարարականները տալիս է տեղում` բնակիչների ներկայությամբ հանպատրաստից ոտքի վրա անցկացրած խորհրդակցության ժամանակ: Կարծում եմ նման աշխատելաոճը շատ ավելի արդյունավետ է և կարող է նախադեպ հանդիսանալ նաև մեր երկրի ապագա կառավարությունների ղեկավարների համար: Օրերս մամուլում լուրեր տարածվեցին, որ Արթիկում քաղաքացիների կրած վնասների իրական չափերը փորձում են կոծկել, հատկացված գումարները թերի են տրվում, քաղաքապետը սպառնում է բողոքող քաղաքացիներին և այլն: Որպեսզի վերջ տա տարածված ասեկոսեներին և անհիմն ու անհարկի քննադատություններին` վարչապետը կրկին այցելեց Արթիկ և լսեց արթիկցիներին: Վարչապետը Արթիկում ևս մեկ անգամ վերահաստատեց երկրի նախագահի և կառավարության դիրքորոշումը` անել ամեն հնարավորն ու անհնարինը վնասներ կրած բնակչությանը սատար կանգնելու և բոլոր հարցերով օժանդակելու անխախտ համոզմունքն ու պատրաստակամությունը: Երեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետը կենտրոնական բանկի նախագահին հորդորեց, որպեսզի բանկերի հետ պայնավորվածություն ձեռք բերվի տուժված քաղաքացիների վարկային մարումները մեկ տարով հետաձգելու շուրջ: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ իր որդեգրած սկզբունքներին և առանց հանգստի մեկնելու` աշխատում է արտակարգ և ամենօրյա ռեժիմով, լիարժեքորեն և օպերատիվ կերպով կատարելով իր ստանձնաց պարտավորությունները: Առաջիկայում սկսվելու խաղողի մթերման գործընթացը այս հարցում ևս իշխանությունները լինելու են անհողդոտ և խստապահանջ, որպեսզի գյուղացու բերքն ամբողջության մթերվի, իսկ գումարները նշված ժամկետներում վճարվեն և կարծում եմ, որ այս թեմայով շուտով ակտիվ քննարկումներ կսկսվեն մթերող ընկերությունների ղեկավարների հետ: Այս պահին կառավարության գործունեության գնահատականը միանշանակ դրական է և արդյունավետ, իսկ մնացած անառողջ քննադատությունները զուրկ են որևէ իրական հենքից և ընդամենը սեփական փիառի բաարձրացման անօգուտ և զուր փորձեր են:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34