ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը դրական ակնկալիքներ ունի Վերաքննիչ դատարանի օգոստոսի 13-ին կայացնելիք որոշումից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում Օրբելյանը նշեց, որ քննությունը հարթ է ընթացել` և՛ պաշտպանական կողմը, և՛ վարույթ իրականացնող մարմինը կարողացել են ներկայացնել իրենց դիրքորոշումը:
«Ռոբերտ Քոչարյանը այսօր ևս ելույթ ունեցավ: Բավականին տպավորիչ ելույթ էր: Ռեպլիկներին ի պատասխան ներկայացրեց իր դիրքորոշումը»,- ասաց Օրբելյանը:
Պաշտպանը կարծում է, որ Վերաքննիչ դատարանը բավարարելու է իրենց բողոքը և վերացնելու է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանավորումը, հակառակ դեպքում, իրենք պատրաստ են բողոքարկելու ավելի բարձր ատյանում, ինչպես նաև դիտարկվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորությունը:
«Քննիչը պետք է ապացուցի, որ կան հիմքեր, որոնք հավաստում են, որ պարոն Քոչարյանը չի ցուցաբերի պատշաճ վարքագիծ: Մեր գնահատմամբ՝ այդ փաստաթղթերից որևէ մեկը չի ապացուցում դա, և ենթադրել, որ նա եղել է նախագահ և ունի ազդեցություն գործի քննության վրա, բավարար չի , որպեսզի անձի ոչ պատշաճ վարքագիծը ենթադրվի»,- նշեց Օրբելյանը:
Փաստաբանը գտնում է, որ պետք է փաստական հանգամանքներ լինեն, և անթույլատրելի է համարում վերացական ենթադրությունների հիման վրա ենթադրություններ անելը:
Հարցին` թե արդյոք հանրության համար նոր հայտարարություններ արել է երկրորդ նախագահը գործի քննության ընթացում, Օրբելյանը պատասխանեց. «Սենսացիոն հայտարարություններ որպես այդպիսին չեն եղել: Ուղղակի, մեղադրանքի մասով տրված են պարզաբանումներ , որոնք լույս են սփռում որոշակի գործընթացների վրա»,- ասաց Օրբելյանը՝ հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է պնդել իր անմեղությունը:
Պաշտպանները պլանավորում են նաև որոշակի փուլում դիմել վարույթ իրականացնող մարմնին՝ որոշ փաստաթղթեր, այդ թվում՝ նաև երկրորդ նախագահի ելույթի հատվածներ կամ ամբողջական ելույթները հրապարակելու հնարավորություն տալու համար:
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01