Օգոստոսի 10-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց կենտրոնական ապարատի և տարբեր ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Վալերիյ Օսիպյանը անդրադարձավ հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման խնդրին և հիմնականում դրական գնահատելով օպերատիվ ծառայությունների կատարած աշխատանքը` հանձնարարեց անհետաձգելի միջոցներ ձեռնարկել նախկինում կատարված, ծանր և առանձնապես ծանր, ինչպես և հասարակական հնչեղություն ունեցող հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:
Ոստիկանության պետն ընդգծեց ապօրինի ծառահատումների և ապօրինի որսի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը` այդ համատեքստում կարևորելով փայտանյութի փաստաթղթավորման ու տեղաշարժի ստուգումները, տարածքների վերահսկման ուժեղացումը և այլն:
Վալերի Օսիպյանը հատուկ ուշադրություն հրավիրեց նաև հանգստյան գոտիներում հասարակակական կարգի ապահովման և ծառայությունների օրինականության հսկողության խնդիրներին, քանի որ դա ուղղակիորեն վերաբերում է մեր քաղաքացիների իրավունքներին ու շահերին:
Ոստիկանության պետն անդրադարձավ նաև համակարգում ծառայողական և կատարողական կարգապահության ամրապնդման, կադրային քաղաքականության կատարելագործման, կադրային առաջխաղացման օբյեկտիվության ապահովման, ստորաբաժանումների օպտիմալացման և մի շարք այլ խնդիրների:
Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ նաև տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունների ընթացքում ոստիկանության աշխատանքին` խորհդակցության մասնակիցներին հանձնարարելով միջոցառումներ ձեռնարկել ընտրացուցակների ճշգրտման, ընտրակեղծարարության ցանկացած դրսևորում բացառելու, հասարակական կարգի ապահովման և այլ առաջնահերթությունների ուղղությամբ:
Օրակարգի բոլոր հարցերի առարկայական քննարկումից հետո խորհրդակցության մասնակիցներին տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարակականներ:
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
10:22
10:02
19:45
18:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03