«Կարաս» ազգային սննդի ցանցի սեփականատերերը զրպարտություն են համարում ընկերւթյան մասին համացանցում ասեկոսեները և նշում, որ այսուհետ հետամուտ է լինելու ընկերության բարի համբավը վարկաբեկողներին իրավական պատասխանատվության կանչելու հարցում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեսահարցազրույցում հայտնել է «Կարաս» ազգային սննդի ցանցի համասեփականտեր Տիգրան Յուզբաշյանը:
«Երեք ամիս առաջ «Կարաս»-ը հայ համայնքի կողմից բոյկոտվեց ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում այն հայտարարությունների հիման վրա, թե «Կարաս» ազգային սննդի ցանցի պատկանում է ՀՀ նախկին նախագահի ընտանիքի անդամներին: Իսկ այժմ նորից նշվեց, որ Ալեքսանդր Սարգսյանին է պատկանում. այդ իսկ պատճառով բոյկոտեք «Կարասը»: Ես անձամբ չեմ ճանաչում Ալեքսանդր Սարգսյանին: Եթե ինչ-որ մեկը կա, որ կարող է թեկուզ թերի ապացույցներ ներկայացնի, որ «Կարաս»-ի փայատերը Ալեքսանդր Սարգսյանն է, մենք պատրաստ ենք այդ մասը տալ Ալեքսանդր Սարգսյանին, իսկ մյուս մասը տալ հենց ապացուցողին»,- նշեց Տիգրան Յուզբաշյանը:
Նրա խոսքով՝ ընկերության աշխատանքի թափանցիկության մասին է վկայում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համագործակցությունը: ««Կարաս»-ը 1.5-2 տարի աշխատեց ՎԶԵԲ-ի հետ, ու վերջերս մենք նորից կնքեցինք արդեն 5 տարվա պայմանագիր: Անհնար է, որ ՎԶԵԲ-ը որևէ «սև» կամ «մութ» բիզնեսի հետ կնքի նմանատիպ պայմանագիր»,- շեշտեց Տիգրան Յուզբաշյանը՝ հավելելով, որ ընկերությունը այլևս չի հանդուրժելու իր հասցեին հնչող զրպարտությունները:
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
10:22
10:02
19:45
18:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03