ՀՀ ՊՆ Նոր Նորքի զինվորական կոմիսարիատում կոմիսարի տեղակալը, ՊՆ հրամանատարը, ինչպես նաև մեկ քաղաքացի մեղադրվում են համապատասխանաբար խարդախության, կաշառք տալու փորձի և ապօրինի զենք- զինամթերք պահելու մեջ:
ՀՀ ՊՆ Նոր Նորքի զինվորական կոմիսարիատում կոմիսարի տեղակալ Հայկ Գագիկի Մադաթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով պաշտոնատար անձ, դիմել է խաբեության և չարաշահելով Պատվական Մինասյանի վստահությունը՝ 2017 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Պատվական Մինասյանից պահանջել է 3000 ԱՄՆ դոլար գումար:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի` խարդախության հատկանիշներով:
ՀՀ ՊՆ N զորամասի մոտոհրաձգային դասակի հրամանատար Պատվական Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դիմել է Հայկ Մադաթյանին, որպեսզի վերջինս որոշակի գումարի դիմաց, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նպաստի ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձի կողմից իր օգտին գործողություններ կատարելուն:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով խոշոր չափերով կաշառք տալու հանցափորձ:
Մադաթ Մադաթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թվականի հունվար ամսին Կոտայքի մարզի «Սևաբերդի լիճ» կոչվող տարածքում որս անելիս գտել` ապօրինի ձեռք է բերել, փոխադրել և բնակության վայրում` Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում, ապօրինի պահել է ռազմամթերք հանդիսացող թվով 1288 հատ փամփուշտ, որոնք 2018 թվականի մարտի 16-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ապօրինի կերպով զինամթերք ձեռք բերելը, պահելը:
Երեք մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Գործն ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Մարինե Մելքոնյանին:
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01