ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ «Կանեփ-Կակաչ 2018» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում Երևանում և հանրապետության մարզերում հետախուզվողներ են հայտնաբերվել և բերման ենթարկվել։
Այսպես՝ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, ԹԱՇԴՊ, Կոտայքի մարզային վարչությունների և Նաիրիի բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 10-ին Երևանի Տիգրան Մեծի պողոտայից հայտնաբերվել և ոստիկանություն է բերման ենթարկվել Արուսյակ Ս.-ն, որը օգոստոսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊ, Կոտայքի մարզային վարչությունների, Հրազդանի բաժնի և Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողները ստացված տեղեկություններն իրացնելիս, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 10-ին, ժ.16.50-ին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շուկայի հարևանությամբ գտնվող խաչմերուկից հայտնաբերել և ոստիկանություն են բերման ենթարկել Խալիլ Մ.-ին, որը օգոստոսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 հոդ. 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, ԹԱՇԴՊ, Արարատի մարզային վարչությունների և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 10-ին, ժամը 14.20-ին, Մասիսի Նոր թաղ., 28 շենքի բնակարաններից մեկից ոստիկանություն է բերման ենթարկվել Էդուարդ Վ.-ն, որը հուլիսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդ. 1-ին մասի մեղադրանքով:
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊ, Արարատի մարզային վարչությունների և Արտաշատի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 10-ին Այգեստան գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկից հայտնաբերվել և ոստիկանություն է բերման ենթարկվել Վաչիկ Ա.-ն, որը 2013 թ. դեկտեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր 185 հոդ. 2-րդ մասի, 34-185 հոդ. 2-րդ մասի և 258 հոդ. 1-ին մասի մեղադրանքով նախատեսված հանցագործություն կատարելու համար 270 ժամ հանրային աշխատանքների դատապարտվելու և հանրային աշխատանքներից խուսափելու համար:
Օգոստոսի 10-ին, ժամը 7.15-ին ոստիկանության ՔՀԳ վարչության ծառայողները ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների հետ համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, բաժին են բերման ենթարկել Ռոբերտ Մ.-ին, որը 2016թ. նոյեմբերի 25-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, օգոստոսի 10-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ներկայացել Արթուր Մ.-ն, որը հունիսի 13-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Մոսկվայի ՆԳՎ կողմից ՌԴ քր. օր. 291.2 հոդ. 1-ին մասի մեղադրանքով /կաշառք տալը/: Արթուր Մ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Երևան քաղաքի դատախազությանը:
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
10:22
10:02
19:45
18:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03