Խոր ցավով տեղեկացա քանդակի մեծ վարպետ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Նիկողայոս Նիկողոսյանի մահվան մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
Նա ծնվեց Հայաստանում, ապրեց Հայաստանից դուրս, բայց միշտ կապված մնաց իր հայրենիքին ու մեծ հետք թողեց ոչ միայն հայ քանդակագործական արվեստում, այլև իր մոնումենտալ ու մոնումենտալ-դեկորատիվ ստեղծագործություններով յուրօրինակ հմայք հաղորդեց Երևանի գեղեցիկ դիմագծին: Հայաստանի մայրաքաղաքն այսօր դժվար է պատկերացնել առանց Միքայել Նալբանդյանի, Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի, իսկ Գյումրին՝ առանց Ավետիք Իսահակյանի արձանների, որոնք Նիկողայոս Նիկողոսյանը կերտեց ականավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ընկերակցությամբ:
Միաժամանակ նրա բազմաթիվ աշխատանքներ ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահում և Տրետյակովյան պատկերասրահում:
Հայաստանում միշտ սիրել ու բարձր են գնահատել Նիկողայոս Նիկողոսյանի արվեստն ու կապվածությունը հայրենիքին, ինչի վկայությունն են նրան շնորհված Հայաստանի Հանրապետության «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանները:
Հայրենի մշակույթի համար ծանր կորստի այս պահին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Նիկողայոս Նիկողոսյանի հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց վիշտը:
Վստահ եմ, որ Նիկողայոս Նիկողոսյանի ստեղծագործական ուրույն ոճն իր շարունակությունն ու զարգացումն է գտնելու հայ քանդակագործական արվեստում:
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44