Համացանցում հրապարակվել է Սիեթլի օդանավակայանից ինքնաթիռն առևանգողի ու դիսպետչերի զրույցի ձայնագրությունը, որի ընթացքում առևանգողն ասում է, որ վառելիքը վերջանում է և հարցնում, թե արդյոք իրեն ցմահ ազատազրկում կսպառնա:
Ինչպես նշում է Russia Today-ը, զրույցից պարզ է դառնում, որ Bombardier Dash 8 Q400 ուղևորատար փոքր ինքնաթիռի առևանգողի անունը Ռիչարդ է:
«Վառելիքս վերջանում է: Այն վերջանում է ակնկալածիցս շատ ավելի արագ»,-նշել է տղամարդը: Այնուհետև դիսպետչերը նրան ասել է, որ 1.6 կմ հեռավորության վրա ռազամակայանի թռիչքուղի կա, և որ նա կարող է այնտեղ վայրէջք կատարել:
«Նրանք ինձ կտրաքացնեն, եթե փորձեմ այնտեղ վայրէջք կատարել: Կարծում եմ՝ այնտեղ խնդիրներ կունենամ, ես դա չեմ ուզում: Նրանք, հավանաբար, ինքնաթիռը խոցելու հրթիռ կունենան...Իմ արածը կհիասթափեցնի շատերին:
Ուստի՝ ներողություն եմ խնդում նրանցից ամեն մեկից: Ես ուղղակի կոտրված տղա եմ»,-նշել է Ռիչարդը:
Աղբյուրը նկատում է, որ դատելով ձայնագրությունից՝ 29-ամյա առևանգողը գիտակցել է իր արածի ծանր հետևանքների մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ առափնյա անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է ստացել այն մասին, որ ամերիկյան Սիեթլ քաղաքի օդանավակայանից ինքնաթիռ է առևանգվել։ Րոպեներ անց իշխանությունները ստացել են ևս մի հաղորդագրություն այն մասին, որ Վաշինգտոն նահանգի Քետրոն կղզու մոտակայքում ծխի ամպ է նկատվում։ Դեպքի վայր են ժամանել փրկարարները։ Ինքնաթիռը կործանվել է։ Դրանում գտնվել է միայն օդաչուն, ուղևորներ չեն եղել։
Ձայնագրությունը կարող ես լսել այստեղ:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55