Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Կոլումբիայի նախկին նախագահ Խուան Մանուել Սանտոսը հրահանգել է օգոստոսի 4-ին իր դեմ մահափորձ իրականացնել: Այդ մասին Վենեսուելայի նախագահը հայտարարել է երկրի պետական հեռուստատեսության եթերում, գրում է ТАСС-ը:
«Իմ քաղաքական և ֆիզիկական սպանությունը նախապատրաստվել է Կասա դե Նարինյոյում (նախագահական պալատում)՝ Բոգոտայում: Դա Խուան Մանուել Սանտոսն է եղել, ով վենեսուելական աջ թևի ընդդիմադիր քաղաքական գործիչների օգնությամբ հրահանգել է ինձ սպանել: Ոչ մի կասկած չունեմ դրա վերաբերյալ»,- հայտարարել է Մադուրոն:
Նրա կարծիքով՝ Կոլումբիայի նախկին ղեկավարը գործել է Վենեսուելայի խորհրդարանի ընդդիմադիր անդամ Խուլիո Բորխեսի հետ համատեղ, ով «ստանում է հրահանգները, ռեսուրսները, նյութատեխնիկական ապահովումը, աջակցությունը և ծրագիրը»:
«Մենք գիտենք, որ այդ ահաբեկիչների մի մասը մեկնել է Պերու՝ այնտեղ թաքնվելու կամ պաշտպանություն ստանալու համար: Ես կոչ եմ անում Պերուի իշխանություններին բռնել այդ ահաբեկիչներին և փոխանցել նրանց Վենեսուելայի իշխանություններին՝ միջազգային օրենքի համաձայն»,- ասել է երկրի ղեկավարը:
Նա հավելել է, որ արդեն հրահանգել է երկրի արտգործնախարարին համապատասխան դիմումն ուղարկել Պերուի իշխանություններին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Բոլիվարյան ազգային գվարդիայի կազմավորման 81-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ մայրաքաղաք Կարակասում տեղի է ունեցել պայթյուն:
Մադուրոն շտապ տարհանվել է, մի քանի զինվորական վնասվածքներ է ստացել:
Երկրի նախագահի դեմ իրագործված մահափորձի պատասխանատվությունը ստանձնել է վենեսուելական «Ֆլանելե զինվորներ» (Soldados de Franelas) զինված խմբավորումը:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55