Հնդկաստանի խորհրդարանի պատգամավոր Նարամալլի Սիվապրասադը աշխատանքի է հայտնվել Ադոլֆ Հիտլերի կոստյումով։
Լենտա.ռու-ն, հղում անելով Hindustan Times-ին, գրում է, որ «Թելուգու Դեսամ» կուսակցության պատգամավորը բեղեր էր կպցրել և հագել կանաչավուն կոստյում՝ թևին սվաստիկա։
Քաղաքական գործիչը պարզաբանել է, որ նման կերպ կոչ է անում հնդկական Անդհրա Պրադեշ նահանգին տալ հատուկ կարգավիճակ։ Նրա խոսքով, երկրի վարչապետ Նարենդրա Մոդին «չի հասկանում, թե ինչ է պետք մարդկանց», իսկ իր այդ քայլը պետք է կառավարության ղեկավարին համոզի չգնալ Հիտլերի հետքերով։
Նախկին դերասան Սիվապրասադը առաջին անգամ չէ, որ աշխատանքի հայտնվում է այս կամ այլ կերպարով։ Նախկինում նա աշխատանքի է ներկայացել ֆերմերի, հովվի, կնոջ, գուրու Սատյա Սաի, իմաստուն Նարադի կերպարով։
Մարտին «Թելուգու Դեսամ» կուսակցությունը դուրս էր եկել Հնդկաստանի իշխող կոալիցիայից Անդհրա Պրադեշ նահանգի շուրջ ստեղծված անհամաձայնության պատճառով։ Կուսակցությունը կարծում է, որ Մոդիի կառավարությունը չի կատարում իր խոստումը և շրջանին չի տալիս հատուկ կարգավիճակ։
16:29
12:59
11:48
11:33
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03