11.08
Րոպեներ առաջ ցուցարարներին մոտեցավ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Եկել եմ՝ տեղեկանամ, ժողովուրդ ջան, ինչ խնդիրներ ունեք»:
Ի պատասխան՝ ցուցարարները կրկնեցին, որ գանձումների բաժնի պետ Ռաշիդ Մախմուդյանը տեռորի է ենթարկում ողջ Արտաշատը:
«Բառիս բուն իմաստով, անկախ նրանից՝ ինչ խանութ է… բայց ուզում են փակել բոլորին: Գործողությունները. 13-14 հոգով մտնում են ստուգումների, խանութում 300 հազարի ապրանք կա, նայում ես՝ ծխախոտ չկա, մարդը գումար չունի՝ խանութը լցնի, բայց տվյալ խանութների վրա մինչև 5-6 հարյուր հազար դրամ ակտ են գրում: Այսինքն՝ եթե մարդն ի վիճակի է 5-6 հարյուր հազար ակտ մուծելու, կարող էր դնել իր խանութում եղած 300 հազարի ապրանքի վրա, մինչև մեկ միլիոնի շրջանառություն կունենար, գոնե մի երկու կոպեկ կաշխատեր, տուն տաներ».-պատմեց արտաշատցի խանութպանը:
ՊԵԿ նախագահն էլ հետաքրքրվեց՝ իսկ ինչպե՞ս են գալիս՝ հանձնարարագրո՞վ, թե՞ առանց դրա:
Տղամարդն ասաց, որ հանձնարարագրով գալիս են «ՀԴՄ բռնելու, բայց դա չի ստացվում, չեն կարողանում ակտ գրել, ուրեմն անցնում են աշխատուժ ստուգելու»:
Մեկ այլ տղամարդ էլ պատմեց, որ հանձնարարական ստանում են մի ամսաթվով, բայց այն «պարոն Մախմուդյանի մոտ պատռվում է, փոստի միջոցով ծանուցվում է հետին ամսաթվով, որ տնտեսավարողը հրաժարվել է ծանուցագիրը ստանալուց:
Մարդիկ այսօր ճնշված են կանխավճարներով ու տուգանքներով, այնպես են անում, որ
գանձապահները շփոթվեն:
ՊԵԿ նախագահն ու նրա հետ եկած ուշադիր լսում էին: Ապա Դավիթ Անանյանն ասաց, որ իրականում եկել են իմանալու՝ այստեղ որևէ անօրինական բան տեղի ունենո՞ւմ է, թե՞ ոչ:
«Եթե, օրինակ, մարդիկ գալիս են հսկիչ դրամարկղային մեքենան ստուգելու, ու այն ինչ-ինչ պատճառով չի աշխատում ու կտրոն չի տպում, դրա դեմ պետք է պայքարենք բոլորս, այդ թվում՝ դուք: Բայց եթե հարկայինի ժողովուրդը օրենքի խախտումով ինչ-որ բան է ուզում անել, ապա ինքը պետք է այս համակարգում չլինի»,-առևտրականներին ասաց Դավիթ Անանյանը:
Նա նշեց, որ ինքը ծառայողական քննություն անցկացնելու հիմքեր է տեսնում: «Մենք ծառայողական քննություն կանցկացնենք և որոշում կկայացնենք: Մինչև այդ կխնդրեմ, որ այստեղ թեթևացնեն վարչարարությունը: Արխային գնացեք, խանութները բացեք, աշխատեք: Ցանկացած ահազանգի դեպքում զանգահարեք ինձ կամ պարոն Մաշադյանին»,-ասաց ՊԵԿ նախագահը:
10։11
Փոքր բիզնեսի ներկայացուցիչները շարունակում են ակցիան`պնդելով, եթե իրենց պահանջները չկատարվեն, պատրաստ են փակել Արտաշատի կենտրոնական ճանապարհը, ինչպես նաև Երևան տանող ճանապարհը:
«Եթե ոչինչ չփոխվի՝ ՀԴՄ-ները կտանք իրենց, կաշխատենք, թող մեկը գա, փորձի տուգանել, այս ակցիան նախազգուշական է, պատրաստ ենք նաև այլ քայլեր ձեռնարկել: Վարչապետն ասել է, որ իրավիճակ է փոխվել, մենք էլ մեր քայլն ենք անում»,-նշեց առևտրով զբաղվող քաղաքացիներից մեկը:
Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում էին, որ Ռաշիդ Մախմուդյանը նախկինում օգտագործել է հանրապետականների հետ կապերը՝ տեռորի ենթարկելով փոքր բիզնեսի ներկայացուցիչներին:
Առևտրով զբաղվողները պահանջում են, որ օրենքի փոփոխություններ ևս կատարվեն և թույլ տան, որ բացի հարկ վճարելուց առևտրականները եկամուտ ունենան ընտանիքներին ապահովելու համար:
9։46
Արտաշատում այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա է: Մարզի մանր ու միջին մի քանի տասնյակ ձեռնարկատեր փակել են իրենց խանութներն ու հավաքվել են քաղաքի ՊԵԿ եկամուտների մասնաճյուղի դիմաց՝ պահանջելով դադարեցնել, իրենց ձևակերպմամբ՝ հարկային տեռորը:
«Պատճառը առևտրի կենտրոնների նկատմամբ հարկային տեսչության մարմինների կոռուպցիոն վերաբերմունքն է: Նախապես անօրինականություններ են դրսևորում տնօրենների նկատմամբ, խոշոր գումարներ պահանջում և պատժում չտվողներին: Երկար տարիներ է այս իրավիճակը՝ այս հարկային մարմնի հետ կապված: Չարաշահում են իրենց կոչումը, պաշտոնը։ Եվ առևտուրը առանց սխալների չի լինում, դա առևտուր է: Եվ եթե այս մարդիկ կոչված են բնակչությանը սպասարկելու բարդ գործին, ապա պետք է իմանան, որ անթերի առևտուր չի լինում: Յուրաքանչյուր մազաչափ թերությունը խոշորացնել, դարձնել կոռուպցիոն հարց և մարդկանց ստիպել վերջին կոպեկը ներդնել իրենց գրպանը, այսօրվա խոսք չէ, այլ երկար տարիների գործելաոճ»,-հայտարարեց արտաշատցի տիկին:
Նա նշեց, որ ասածը վերաբերում է ոչ միայն առևտրականներին, այլև բուժաշխատողներին, այլ աշխատակիցների:
Առևտրականներից մեկն էլ նշեց, որ գանձվում են գումարներ՝ առանց հաշվի առնելու խանութի չափն ու շրջանառությունը, իրենց ֆինանսական վիճակը: «Առաջինը՝ մենք բողոքում ենք մեր հարկային գանձումների բաժնի
պետ պարոն Մախմուդյան Ռաշիդի դեմ, որ իրեն համակարգից ընդհանրապես հեռացնեն։ Ինքը հանրապետական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հալալ եղբայրն է: Ուղղակի այն ժամանակ դա հնարավոր չէր»,-հայտարարեց մի տղամարդ:
Նա հավելեց, որ մարդիկ ուզում են իրենց «զրոյից կայացած բիզնեսները» փակել ու գնալ: Դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առևտրականն ասաց, որ շատ հարգում են իրեն, մանավանդ, որ խոստացել է ձեռք մեկնել մանր ու միջին բիզնեսին:
Ակցիան շարունակվում է, բողոքավոր առևտրականների թիվը շարունակում է ավելանալ:
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01