Հայաստանի փաստաբանների պալատի խորհուրդը օգոստոսի 11-ին քննարկել է հասարակական հիմունքներով Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի և Մասիսի քաղաքապետի տեղակալ, փաստաբան Նորայր Հակոբյանի արտոնագրերի գործողությունը կասեցնելու հարցերը:
ՓՊ կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդն արձանագրել է, որ հանրային պաշտոններ զբաղեցնելն անհամատեղելի է համարվում փաստաբանական գործունեության հետ և հիմք է հանդիսանում փաստաբանական գործունեության արտոնագրի կասեցման համար: Նկատի ունենալով, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձը համարվում է հանրային ծառայության անցած անձ, իսկ հասարակական հիմունքներով Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի և Մասիսի քաղաքապետի տեղակալի պաշտոնները համարվում են հանրային պաշտոններ, ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը գտել է, որ փաստաբաններ Նիկոլայ Բաղդասարյանի և Նորայր Հակոբյանի փաստաբանական գործունեության արտոնագրերի գործողությունը ենթակա է կասեցման:
Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ես կբողոքարկեմ իմ արտոնագիրը կասեցնելու մասին որոշումը դատարան (հայցն արդեն պատրաստել եմ) և համոզված եմ, որ գործը հաղթելու եմ և բացարձակապես չեմ մտահոգվում Արա Զոհրաբյանի կողմից իմ անձի նկատմամբ ցուցաբերված նման վերաբերմունքից»։
Փաստաբանների պալատի խորհուրդը նույն օրը քննելով քաղաքացի Վիլեն Մամիկոնի Գայֆեջյանի բողոքի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա հարուցված թիվ ԿԳ-18107 կարգապահական գործը՝ որոշել է կարգապահական պատասխանատվության ենթարկել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Տիգրան Աթանեսյանին:
Տիգրան Աթանեսյանը մեղավոր է ճանաչվել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի և Փաստաբանի վարքագծի կանոնակարգի 2.2.3 ենթակետի խախտումների համար, իսկ որպես կարգապահական տույժ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է դադարեցնել փաստաբան Տիգրան Աթանեսյանի թիվ 78 արտոնագրի գործողությունը:
ՓՊ-ից հիշեցնում ենք, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր հրապարակային հարթակներում փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմից վիրավորական գրառումներ (արտահայտություններ) և հայհոյանքներ կատարելու, ինչպես նաև կատարված հայհոյանքները և վիրավորական գրառումները կամ արտահայտություններն արդարացնելու և հրապարակային հարթակում նույն վարքագիծը շարունակելու վարքագիծը ստուգելու նպատակով:
15:05
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01