Հուլիսի 27-ին մոսկովյան իր բնակարանում երեք դուստրերի կողմից դաժանաբար սպանված 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանն իրենից հետո պարտքեր է թողել, գրում է life.ru-ն՝ մանրամասնելով, որ խոսքը կոմունալ վճարումների համար պարտքերի, ինչպես նաև չվճարված ճանապարհային տուգանքի մասին է:
Դատական վճռի համաձայն՝ Խաչատուրյանների ընտանիքը ճանաչվել է պարտատու: Բայց քանի որ ընտանիքի միակ գումար վաստակողը՝ Միխայիլ Խաչատուրյանը սպանված է, նրա կինն ու որդին ապրում են առանձին, դուստրերը քննության տակ են, իսկ մայրն էլ արդեն տարեց է, դեռևս հայտնի չէ, թե ով է պարտքերը մարելու:
Ընտանիքն ապրում է 2 սենյականոց բնակարանում, որը գնահատվել է 7.5 մլն ռուբլի: Բնակարանում սպանվածից ու նրա երեխաներից զատ գրանցված են նաև մայրն ու քույրերը:
Փաստաբանների կարծիքով՝ Խաչատուրյանի մայրը՝ 79-ամյա Լիդիա Խաչատուրյանը, ուշ, թե շուտ ստիպված կլինի պարտքերը մարել:
Հատկանշական է, որ մինչև հիմա հայտնի չէ, թե սպանվածն ինչով է զբաղվել ու ինչպես է կարողացել գումար վաստակել մի քանի մեքենա գնելու, օտարերկրյա ուղևորություններ կատարելու, դուստրերի կարիքները հոգալու համար:
Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին՝ Մոսկվայում: 17, 18, 19 տարեկան հարազատ քույրերը, այլևս չդիմանալով հոր՝ իրենց նկատմամբ դաժան ու կոպիտ վերաբերմունքին, դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրան: Ձերբակալությունից հետո քույրերը խոստովանել են, որ հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց, ստորացրել ու սեռական բնույթի գործողությունների դրդել: Մոսկվայի Օստանկինյան դատարանը որոշել է խստացնել Խաչատուրյան քույրերի դեմ մեղադրանքը: Նախկինում քույրերին սպառնում էր մինչև 15 տարվա ազատազրկում՝ «Սպանություն՝ առանց ծանրացուցիչ հանգամանքների» հոդվածով, մինչդեռ հավելյալ նյութերի քննության արդյունքում մեղադրանքը խստացվել է, և այժմ նրանց սպառնում է մինչև ցմահ ազատազրկում: Սակայն քույրերից կրտսերն անչափահաս լինելու պատճառով չի կարող ազատազրկվել 10 տարուց ավելի ժամկետով:
Քույրերը հարցաքննության ժամանակ ընդունել են իրենց մեղքը՝ մանրամասնելով, որ հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց: Աղջիկները պատմել են, որ հայրն իրենց թույլ չէր տալիս ուսումը շարունակել: Նրանց խոսքով՝ հայրը տանն իսկական զինանոց ուներ ու անընդհատ սպառնում էր իրենց: Աղջիկների պնդմամբ՝ հայրն ուզում էր, որ իրենք անընդհատ իր կողքին լինեին ու իրենց փաստացի օգտագործում էր տնային ստրուկների պես:
Հարևաններն ու աղջիկների ընկերները պատմել են, որ հայրն իրեն պահում էր իսկական բռնապետի պես, հաճախ էր ցասման նոպաներ ունենում: Հատկանշական է, որ բոլոր հարցվածները քույրերի մասին միայն դրական բաներ են պատմել՝ նրանց բնութագրելով որպես համեստ, բարեհամբույր և հաշտ քույրեր: Աղջիկներից մեկի ծանոթի պատմելով՝ քույրերը երբեք միայնակ տնից դուրս չէին գալիս: Հայրը նրանց կարող էր ծեծել ամենաչնչին բանի համար:
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
10:22
10:02
19:45
18:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03