Չնայած Կասպյան հնգյակի առաջնորդների կողմից ստորագրված հռչակագրին՝ հստակ է, որ խնդիրների մի մասը, որոնք խանգարել են ավելի վաղ համաձայնագրի ստորագրմանը, չեն վերացել, գրում է Բրյուս Պանիերը «Ազատություն» ռադիոկայանի կայքում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ղազախստանի Ակտաու քաղաքում կայացել է Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի ղեկավարների հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել է տարածաշրջանի համար պատմական փաստաթուղթ՝ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիրը: Դրա շուրջ աշխատանքները տարվել են 22 տարի:
Հռչակագիրը ստորագրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Փաստաթղթի համաձայն՝ Կասպից ծովի ջրային մակերեսի ընդհանուր տարածքը մնալու է կողմերի ընդհանուր օգտագործման համար, իսկ հատակը և ընդերքը բաժանվում են հարևան պետությունների միջև միջազգային իրավունքի հիման վրա՝ նրանց միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:
Հեղինակը նշում է, որ չնայած հինգ նախագահները համաձայնություն են ձեռք բերել հիմնական հարցերի վերաբերյալ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է, որ Կասպից ծովի սահմանագծումը խնդիր է շարունակում մնալ Իրանի համար: Ռոհանին նշել է, որ անհրաժեշտ են լինելու հետագա բանակցություններ Կասպից ծովի բաժանումը կարգավորելու համար: Նա նաև նշել է, որ անհրաժեշտ կլինեն հետագա բանակցություններ՝ հստակեցնելու համար Կասպից ծովի էկոլոգիական անվտանգությունը երաշխավորելու վերաբերյալ երկրների պարտավորությունները: Իր եզրափակիչ հայտարարությունում Ռոհանին ողջունել է համաձայնագրի այն հատվածը, որը բացառում է Կասպից ծովում օտար ռազմական ուժի ներկայությունը, բայց ընդգծել է, որ դա պետք է ներառի նաև օտար ռազմական ուժերի բեռների փոխադրումը Կասպից ծովով: Չնայած Իրանի նախագահը չի նշել, թե որ երկրների մասին է խոսքը, բայց դա գրեթե վստահամբ վերաբերել է ԱՄՆ-ին, որը կարող է բեռներ փոխադրել Ադրբեջանից Ղազախստանի նավահանգիստներ:
Թերևս ակնառու նկատառում էր այն, որ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն իր ելույթում հայտարարեց, որ մեկ այլ գագաթնաժողով պետք է անցկացվի Թուրքմենստանում:
Երկրների ղեկավարներն իրենց ելույթներում ընդգծել են համաձայնագրի այն կետերը, որոնք ամենակարևորն են իրենց երկրների համար: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել են առևտրային կապերն ընդլայնելու հնարավորությունները: Ռոհանին խոսել է Կասպից ծովի արևելյան և արևմտյան կողմերից դեպի Իրան և Պարսից ծոց երկաթուղային կապերի հնարավորության մասին, իսկ Ալիևը և Բերդիմուհամեդովն ընդգծել են դեպի Իրան իրենց երկրներով անցնող երկաթուղային ճանապարհների մասին:
Իր բացման խոսքի վերջում Ալիևը նաև խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից՝ նշելով, որ այն խոչընդոտում է Կովկասում առևտրային հնարավորությունների լիարժեք զարգացմանը:
Հեղինակի խոսքով՝ չնայած հինգ նախագահները գագաթնաժողովի ավարտին փաստաթղթեր են ստորագրել, դժվար է իրադարձությունը միանշանակ հաջողված գնահատել: Ակնհայտ էր, որ կան դեռևս չկարգավորված հարցեր, մասնավորապես՝ Իրանի կողմից:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55