Իրանի էներգետիկայի նախարարը հայտնել է, որ ՀՀ տարածքով ՌԴ-ին էլեկտրաէներգիա մատակարարելու բանակցությունները մեկնարկել են։
Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիանը հայտարարել է, որ Իրանը բանակցություններ է սկսել Հայաստանի տարածքով Ռուսաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորության շուրջ: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
«Մենք Հայաստանի հետ բանակցություններ ենք սկսել Ռուսաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորության շուրջ»,- ասել է նախարարը:
Նա ավելացրել է, որ Իրանի համար կարևոր առաջադրանք եվրոպական էլեկտրական ցանցերին միանալն է՝ ընդգծելով, որ Թեհրանն այդ նպատակին հասնելու մի քանի տարբերակ ունի:
«Այդ տարբերակներից մեկը մեր հյուսիսային հարևանների միջոցով Եվրոպայի էլեկտրական ցանցերին միանալն է»,- եզրափակել է նախարարը:
Նշենք, որ Հայաստանի և Իրանի միջև գործում է «գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը։
Հայաստանը Իրանից տարեկան 370-380 միլիոն խորանարդ մետր գազ է ներկրում, որի դիմաց Իրանն էլեկտրաէներգիա է արտահանում։ Սկզբում «գազ-էլեկտրականություն» փոխանակմամբ աշխատում էր միայն «Երևանի ջերմաէլեկտրակենտրոնը»։ 2016 թվականից այդ սխեմայով սկսեց գործել նաև Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը։ Այն միանում է, երբ Երևանի ՋԷԿ-ը չի հասցնում օգտագործել ստացած գազը։
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55