Նոր Հայաստանում մեր բոլոր քաղաքացիները պետք է ստանան արժանապատիվ վերաբերմունք պետության կողմից։
***
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում տոն էր։ Երբեք որևէ նախարար և պետական պաշտոնյա չտեսած բժշկական կենտրոնն ընդունել էր միաժամանակ 4 նախարարների՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին, ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Մանե Թանդիլյանին, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արտյոմ Սեդրակյանին և մի շարք բժշկական կենտրոնների տնօրենների։ «Սերը թևածում է նաև ՀԱՊԱԿ֊ում» խորագրով միջոցառմանը հարգարժան հյուրերն ունկընդրեցին մեր բժշկական կենտրոնում բուժվող պացիենտների կողմից կատարվող համերգային, ասմունքի, բալետային պարի և հայկական ժողովրդական երգերի ներկայացմանը։ Այնուհետև նախարար Արսեն Թորոսյանը փոքրիկ նվերներ և ծաղիկներ հանձնեց բոլոր շնորհալի պացիենտներին։ ՀԱՊԱԿ տնօրեն Նարեկ Վանեսյանի ուղեկցությամբ գործադիր մարմնի անդամները շրջեցին բաժանմունքերով, ծանոթացան առկա անմխիթար պայմաններին և արդեն մեկնարկած վերանորոգման գործընթացին։ Նախարար Արսեն Թորոսյանի կողմից տրվեցին համապատասխան ցուցումներ։
P.S. Հատուկ շնորհակալություն ՀԱՊԱԿ ՓԲԸ սոցիալական աշխատող Ռուզաննա Զոհրաբյանին և հոգեբան Նարինե Պապյանին՝ միջոցառման կազմակերպմանն ակտիվ մասնակցելու համար։
ՀԱՊԱԿ ադմինիստրացիա
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01