Հուլիսի 10-ին բնապահպանության նախարարը հայտարարել էր, որ Հայաստանում աստիճանաբար կնվազի, այնուհետև կարգելվի մեկ անգամյա օգտագործման պլաստիկի գործածությունը՝ շրջակա միջավայրի աղտոտվածությունը նվազեցնելու և աղբի կառավարումն արդյունավետ իրականացնելու նպատակով։
ՀՀ բնապահպանության նախարարության լրատվական բաժնից տեղեկացնում են, որ մեկանգամյա օգտագործման պլաստիկի նվազեցման և արգելման ռազմավարությունը բաղկացած է 2 փուլից։ Առաջին փուլում համայնքի բնակչության մոտ նախատեսվում է ձևավորել «կանաչ մտածելակերպ» և գնահատել վարքագծի փոփոխությունը։ Արդյունավետության հիման վրա էլ գործընթացը կներառի մեկ մարզ և հետագայում կամփոփվի ամբողջ Հանրապետության տարածքում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի նվազեցման և արգելմամբ։
Ռազմավարության երկրորդ փուլն իր մեջ ներառում է մեկանգամյա օգտագործման պլաստիկի նվազեցման և վերջնական արգելման համապատասխան իրավական ակտերի մշակումը։ Ռազմավարությունն իրականացվելու է պետական մակարդակով, որտեղ պետք է ցուցաբերվի համապարփակ մոտեցում, շարունակական աշխատանքներ և բանակցություններ մասնավոր և հանրային հատվածների հետ՝ առաջարկելով պլաստիկի համար այլընտրանք և մշակելով համապատասխան քաղաքականություն՝ ֆինանսական և տնտեսական իրագործելիությունը և կայունությունն ապահովելու համար։
Ռազմավարության երկրորդ փուլն ավելի հեռանկարային է և ընդգրկուն։ Ծրագրի շրջանակներում բնապահպանության նախարարությունը Թալինի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացրել է առաջին հանրային լսումները, որոնց ներկա էին Թալին համայքի ավագանու անդամները, քաղաքացիները, ուսուցիչները, քաղաքապետարանի աշխատակիցները, մասնավոր հատվածի ներկայացուցիչները և այլն։
Ողջույնի խոսքով հանդես է եկել նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը` ով ներկայացրել է «Թալինի կանաչ քաղաքականության» ձևավորման ծրագրերը:
«Թալինն ունի բոլոր նախադրյալները կանաչ քաղաք դառնալու, միաժամանակ լուծելով իր համայնքում առկա սոցիալական խնդիրները» -նշել է նախարարի առաջին տեղակալը։
Ուրախալի էր տեսնել Թալինի բնակչության ոգևորվածությունը և քաղաքային իշխանությունների պատրաստակամությունը այս կարևոր գործընթացն իրականացնելու հարցում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղական և միջազգային կազմակերպությունների հետ իրականացվելիք բնապահպանական ծրագրերը՝ առաջարկելով բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցել համայնքային խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներին։
«Ուրբան» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Անահիտ Թուխիկյանը ներկայացրել է երկտեղ աղբարկղերի տեղադրման, պլաստիկ շշերի վերամշակման, ինչպես նաև Թալինի աղբավայրի ցանկապատման, վերանորոգման աշխատանքների փուլերը։
Շուրջ մեկ ժամ տևած հարց ու պատասխանով ամփոփվել է հանդիպումը՝ առաջիկայում գործնական քննարկման պայմանավորվածությամբ։
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55