Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը լրագրողների հետ ճեպազրույցին, անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքական օրակարգային հարցերին, ասաց, որ օրեր անց Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում կբացվի հայ-չինական բարեկամության դպրոց, և դպրոցի շինարարությունն իրականացվել է Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև կնքված տեխնիկատնտեսական համաձայնագրի շրջանակում: «Օրերս ավարտին է հասցվելու ևս մեկ ծրագիր, դա Չինաստանի կողմից Հայաստանին 200 շտապօգնության ծրագրի տրամադրումն է»,-ասաց նա:
Անդրադառնալով Լարսում ստեղծված իրավիճակին՝ Աննա Նաղդալյանն ասաց, որ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ և քայլեր է ձեռնարկում առաջացող խնդիրներն արագ լուծելու համար: «Վրացական կողմից այս պահի դրությամբ գրանցված է 2 հարյուր մեքենա, սպասող ավտոշարասյան երկարությունը կազմում է երեք ու կես կմ»,-ասաց նա:
Tert.am-ի հարցին, թե տեղեկություններ կան, որ 2008 թվականի մարտիմեկյան դեպքերից հետո հեռացված պաշտոնյաներին՝ Ռուբեն Շուգարյանին, Վլադիմիր Կարապետյանին, Մարթա Այվազյանին վերականգնում են, նա ասաց, որ այդ լուրերը մշտապես շրջանառվել են: «Ես նման տեղեկատվություն չունեմ»-ասաց նա:
Ինչ վերաբերում է Կասպից ծովի դաշինքի կնքմանը, նա ասաց, որ հետևում են այդ բոլոր գործընթացներին, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի վրա: «Ադրբեջանն այդ երկրների շարքում է, դրա համար էլ գոհ է, իսկ մենք հետևում ենք զարգացումներին և կանենք համապատասխան եզրակացություններ»,-ասաց նա:
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
11:26
11:08
10:50
10:15
09:46
09:09
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44