Անցած հինգշաբթի Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի ՌՕՈՒ ավիահարվածի հետեւանքով, որը հասցվել էր Եմենի հյուսիս-արեւմուտքում Սաադա նահանգում, առնվազն 51 մարդ է զոհվել, որոնց թվում՝ 40 երեխա: Այս մասին նշված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաշվետվության մեջ, հայտնում է AFP-ն:
Թարմացված տեղեկություններով՝ ռմբակոծության հետեւանքով 76 մարդ, որոնց թվում 56 երեխա, ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ: Օգոստոսի 9-ին ԿԽՄԿ-ն հայտնել էր 29 զոհվածի եւ 48 տուժածի մասին:
Հուսի խռովարարների («Անսար Ալլահ» շարժման կողմնակիցների) կառավարության կողմից վերահսկվող Al Masirah հեռուստաալիքի տեղեկություններով՝ օգոստոսի 9-ին Սաադա նահանգում արաբական կոալիցիայի ՌՕՈՒ հարձակմանն է ենթարկվել ավտոբուսը, որի մեջ հիմնականում երեխաներ ու դեռահասներ են եղել:
Արաբական կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչն, իր հերթին, հայտնել է, որ դաշինքի կործանիչները հարված են հասցրել հուսիների օբյեկտին, որտեղից օգոստոսի 8-ին բալիստիկ հրթիռ էր արձակվել սաուդյան Ջիզան նահանգի ուղղությամբ:
Եմենում կառավարական ուժերի եւ հուսի խռովարարների միջեւ դիմակայությունը շարունակվում է 2014 թվականի օգոստոսից: Այն առավել ակտիվ փուլ էր մտել 2015 թվականի մարտին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ներխուժմամբ: Եմենի Իրավունքների եւ զարգացման կենտրոնի տվյալներով՝ 2015 թվականի գարնանից երկրում սպանվել է ավելի քան 10 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ գրեթե 2,4 հազար երեխա եւ մոտ 2 հազար կին: Նույն ժամանակահատվածում վիրավորվել է 18,5 հազար եմենցի:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55