Նիկոլենք իրենց « ցուցարար ջոկատով» ոչ թե տապալեցին երկրորդ նախագահի ասուլիսն, այլ ցույց տվեցին, որ չեն հանդուրժում այլակարծություն, որ իրենց համար խոսքի ազատությունն արժեք չունի, ժողովրդավարությունը ևս և որ ամենակարևորն է Հայաստանի իշխանություններն ի վիճակի չեն և չեն ցանկանում՝ պաշտպանելու իրենց ընդիմախոսների խոսքի ազատության իրավունքն ու անվտանգությունը…
Այս 50-60 ցուցարարներն իրենց իրավունք են վերապահում խոսել հայ ժողովրդի անունից, հայտարարել, որ այս կամ այն մարդը չունի խոսքի իրավունք , որ ժողովուրդը պետք է իրականացնի արդարադատություն, այլ ոչ` դատարանը…
Փաստորեն իշխանությունը վերցնելուց հետո էլ Նիկոլը շարունակում է հարցերը լուծել ցույցերի տրամաբանությամբ՝ ցույցերի քաղաքական մենաշնորհը պահելով իրեն և ուշադիր հետևելով, որ բացի իրենից ուրիշ ոչ մեկ ցույց չանի, փողոցներ չփակի…
Նիկոլի նման պահվածքը պառակտում է Հայաստանի քաղաքացիներին, բևեռացնում նրանց և ինչ-որ պահի մեր երկիրը կանգնելու է քաղաքացիական բախումների վտանգի առաջ:
Ի դեպ ինչպես ֆեյսբուքում նիկոլականները քրֆում և վիրավորում են այլակածությունը, որպեսզի ժողովուրդը չլսի իրականությունը, այնպես էլ Նիկոլենք տապալում են Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, որպեսզի նախկին նախագահը չկարողանա ներկայացնել այլընտրանքային կարծիք:
Իսկ եթե չեք վախենում Քոչարյանի խոսքից, ապա ինչու՞ եք տապալում նրա ասուլիսը :
Իսկ կարո՞ղ են Նիկոլից դժգոհ ժողովուրդն էլ մտնեն և նման կերպ իրենց պահեն Նիկոլի ասուլիսի ժամանակ...
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55