Լոնդոնում բրիտանական խորհրդարանի մոտակայքում մարդկանց վրաերթի է ենթարկել սուդանցի ներգաղթյալ Սալիհ Խաթերը, որը Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն էր ստացել: Այս տեղեկատվությունը օգոստոսի 14-ին հրապարակել է Daily Mail թերթը:
Հրատարակության տվյալներով՝ 29-ամյա տղամարդը Բիրմենհեմում իր բնակարանից դուրս էր եկել օգոստոսի 13-ի երեկոյան եւ Լոնդոն ժամանել երեքշաբթի օրվա վաղ առավոտյան:
Ինչպես նշում է Daily Mail-ը, միջադեպին նախորդած գիշերը նա մի քանի ժամ երթեւեկել է բրիտանական մայրաքաղաքի կենտրոնական մասի տուրիստական վայրերում: Վեսթմինսթերի շրջանում նա անցկացրել է մոտավորապես 90 րոպե: Նշվում է, որ Սալիհ Խաթերը հայտնի է եղել Ուեսթ-Միդլենդսի ոստիկանությանը:
Ավելի վաղ Sky News հեռուստաալիքը հայտնել է, որ մարդկանց վրաերթի ենթարկած տղամարդն ապրում է Բիրմինհեմում եւ սովորել է Քովենթրիում:
Ford Fiesta մակնիշի արծաթագույն մարդատար ավտոմեքենան օգոստոսի 14-ի առավոտյան մխրճվել է Միացյալ Թագավորության խորհրդարանի շենքի մերձակաի արգելապատնեշի մեջ՝ նախապես տապալելով մի հեծանվորդի եւ հետիոտնի: Արդյունքում՝ կյանքի համար սպառնալիք չներկայացնող վնասվածքներով հոսպիտալացվել է երկու մարդ: Երրորդ տուժածին օգնություն է ցուցաբերվել միջադեպի վայրում, նրան հոսպիտալացնելու կարիք չի եղել: Ավելի ուշ հիվանդանոց տեղափոխվածները դուրս են գրվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55