Իսրայելի հանրային հեռարձակողը (Kan) հայտարարել է, որ լուծել է «Եվրատեսիլ» համաեվրոպական երգի մրցույթն Իսրայելի տարածքում անցկացնելու շուրջ ծագած ֆինանսական խնդիրը, հայտնում է Al Arabiya-ն՝ մանրամասնելով, որ ֆինանսական գործարքը կնքվել է եվրոպացի կազմակերպիչների սահմանած վերջնաժամկետից ժամեր առաջ:
Հայտնի է, որ 12 մլն եվրո չվճարելու դեպքում Իսրայելը, անկախ իր մասնակցի կրած հաղթանակից, կզրկվեր հեղինակավոր երգի մրցույթն իր երկրում անցկացնելու իրավունքից:
Հիշեցնենք, որ Իսրայելի ներկայացուցիչ Նետա Բարզիլայը մայիսին հաղթել էր «Եվրատեսիլ-2018»-ում: Սակայն Kan-ի ու Իսրայելի կառավարության միջև առաջացած վեճը, որը վերաբերում էր Եվրոպական հեռարձակողների միությանը 12 մլն դոլար վճարելուն, վտանգել էր միջոցառումը հյուրընկալելու հեռանկարը:
Հայտնի է, որ Kan-ը կառավարությունից պահանջում էր աջակցել միլիոնների վճարման հարցում, սակայն Ֆինանսների նախարարությունից ասել էին, որ Kan-ը պետք է վճարումն անի իր բյուջեից:
Ի վերջո, պետական հեռարձակողը հայտարարել էր, որ «եվրատեսիլյան ճգնաժամն ավարտված է» և որ Kan-ը կվճարի 12 մլն դոլարը:
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44