ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին «Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն հրահրում է հետխորհրդային երկրներին Ռուսաստանի հետ առճակատման և որ Ռուսաստանը պետք է պաշտպանի իր սահմանները Խորհրդային Միության վերականգնմամբ։ Նրա խոսքով՝ եթե նա լիներ Կրեմլում, ապա կսկսեր ԽՍՀՄ-ի վերականգնումն Ուկրաինայի «ազատագրումից», ինչից հետո կանցներ Հարավային Կովկասին՝ «Վրաստանին, Հայաստանին, Ադրբեջանին»։
«Մեր խնդիրը ո՞րն է։ Վերականգնել ԽՍՀՄ սահմանները։ Դրանք անվտանգության սահմաններ են մեզ համար»,- ասել է Ժիրինովսկին։
Նա նշել է, որ նոր միությունը կարելի է կոչել Ռուսական կոնֆեդերացիա, որի անդամ յուրաքանչյուր երկրի կտրամադրվի լայն ինքնավարություն։
Նա նաև մեկնաբանել է Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիրը։ «Կասպից ծովը բաժանել են 5-ի միջև։ Իսկ այն երկուսինն էր։ Ո՞վ է թույլ տվել այդ ամենը։ Գորբաչով, Ելցին։ Պատժվա՞ծ են։ Ոչ։ Կասպիցը մերն էր։ Այդ մենք ենք այնտեղ նավթ գտել։ Բաքվի նավթը մերն է, թուրքմենական գազը մերն է... »,- ասել է նա։
Ռուս քաղաքական գործիչը նաև նշել է, որ այսօր Ռուսաստանի գլխավոր թշնամին ԱՄՆ-ն է։ «Եվրոպան ծեր է, այն պառկած է, տատիկ է։ Այն ոչ մի սպառնալիք չի ներկայացնում։ Չինաստանը մեր գործընկերն ու ընկերն է։ Հարավում նույնպես ունենք կողմնակիցներ՝ Թուրքիան, Իրանը, Սիրիան, Իրաքը և այլ պետություններ»,- նշել է նա։
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55