Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել առողջական խնդիրների և դեղերի ձեռք բերման դժվարության պատճառաբանությամբ քաղաքացու կողմից կառավարության 3–րդ մասնաշենքում ռումբի տեղադրման ահազանգ կատարելու առնչությամբ:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱՆ պաշտոնական կայքից: Պարզաբանման մեջ, մասնավորապես ասվում է. «Մարզային գրանցում ունեցող քաղաքացին ունի առողջական խնդիրներ, վիրահատվել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Բուժման հետագա պատշաճ ընթացքը կազմակերպելու նպատակով, համաձայն միջազգային ուղեցույցների, քաղաքացուն նշանակվել է ԲՑԺ իմունոթերապիա, որի դեղերը, սակայն, ՀՀ-ում գրանցված չեն, չկան: Որպես փոխարինող միջոց նշանակվել են քիմիոպրեպարատներ:
Քաղաքացին դեղերի ձեռք բերման հարցով չի դիմել առողջապահության նախարարություն` ոչ «թեժ գծով», ոչ ընդունելության դիմումով, ոչ էլ նամակով` քարտուղարություն, գրանցման վայրի պոլիկլինիկա` ևս:
Առողջապահության նախարարությունը պատրաստ է հնարավորության սահմաններում աջակցել քաղաքացուն, ինչի ուղղությամբ արդեն քայլեր ձեռնարկվել են»:
Օգոստոսի 15-ին, ժամը 11:21-ին քաղաքացին ահազանգել է «911» ծառայությանը, որ պատրաստվում է պայթեցնել ՀՀ Առողջապահության նախարարության շենքը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը:
Կառավարության 3-րդ մասնաշենքի աշխատակիցները տարհանվել են: Համապատասխան աշխատանքների արդյունքում շենքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
11:26
11:08
10:50
10:15
09:46
09:09
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44