Անկարան մտադիր Է թուրքական պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերը բարձրացնելու Վաշինգտոնի որոշումը բողոքարկել Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում: Այդ մասին հայտնել Է Թուրքիայի առեւտրի նախարար Ռուխսար Պեքջանը: «Թուրքիան ԱՄՆ-ին հրավիրել Է Առեւտրի համաշխարհային կազմկերպության արբիտրների հարթակ: Ամերիկյան կողմն արդեն ստացել Է հրավերը:
Այսպիսով, մեր կողմից դատաքննություն Է նախաձեռնվել ԱՀԿ-ի շրջանակներում»,- ասել Է Պեքջանը՝ Անկարայում ելույթ ունենալով Թուրքիայի դեսպանների եւ միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչների խորհրդակցությունում: Նրա խոսքը մեջբերել Է Anadolu գործակալությունը: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 10-ին հայտարարել Է Թուրքիայի համար պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսերի կրկնակի ավելացման մասին: Նրա խոսքով՝ «Թուրքիայի համար ալյումինի մաքսատուրքերն այժմ կլինեն 20 տոկոս, իսկ պողպատինը՝ 50 տոկոս»:
Ի պատասխան Թուրքիայի իշխանություններն ավելացրել են ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների մաքսատուրքերի չափը, այդ թվում՝ ավտոմեքենաների, ալկոհոլի եւ ծխախոտի: Ռուխսար Պեքջանը հայտնել Է, որ ԱՄՆ-ի դեմ Թուրքիայի լրացուցիչ մաքսատուրքերի ծավալը գնահատվում Է տարեկան ավելի քան 500 մլն դոլար: «ԱՄՆ-ը Թուրքիայի կարեւոր, բայց ոչ միակ առեւտրական գործընկերն Է: Անկարան միշտ Էլ մուտք ունի տարբեր այլընտրական շուկաներ: Մենք կրկնակի ավելացրել ենք ԱՄՆ-ից ներկրվող 22 ապրանքների մաքսատուրքերը, մաքսատուրքերի լրացուցիչ ծավալը կազմում Է 533 մլն դոլար»,- ասել Է նա: Պեքջանը նաեւ պատրաստակամություն Է հայտնել պաշտպանել «հայրենական ընկերությունների շահերը ԱՄՆ-ի անարդարացի քայլերից»: Նրա խոսքով՝ Թուրքիան հանդես կգա հայելային պատասխանով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55