Թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսի համար Հայաստանի պատմության թանգարանի կողմից հատկացվող ցուցասրահը փոքր և անհարմար է եղել. մշակույթի նախարարությունն այս պահին այլ վայր է փնտրում: Այս մասին օգոստոսի 16-ին լրագրողներին հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը. նա նշված թանգարանում թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդես անցկացնելու մտադրության մասին նախկինում գրել էր իր ֆեյսբուքյան էջում:
«Պատմության թանգարանում հատկացված ցուցասրահը բավականին փոքր էր և անհարմար, իսկ այլ սենյակ առանձնացնելն այս պահին բարդ է: Մենք դեռ մի փոքր հապաղում ենք, որպեսզի տեսնենք, թե երբ ավելի հարմար սրահ կլինի, քանի որ հատկացված ցուցասրահը նեղ է, փոքր և խոնավ»,- նշեց Մակունցը:
Անդրադառնալով նմուշների հավաքագրմանը՝ նախարարն ընդգծեց, որ բազմաթիվ մարդիկ դիմել են ու ներկայացրել թե՛ լուսանկարներ, թե՛ այլ նմուշներ:
«Մեզ համար կարևոր է, թե ինչպիսի գաղափարներով և ինչպիսի կոնցեպտուալ մոտեցմամբ ենք իրականացնում ցուցադրությունը: Կա գաղափար, որ այն կարող է լինել ինֆոգրաֆիկաներ պարունակող տեսանյութ, և այժմ քննարկման փուլում ենք: Հետո մրցույթ ենք հայտարարելու, ինչը կախված կլինի այն վայրից, որտեղ կլինի ցուցադրությունը: Հնարավոր է, որ մրցույթ հայտարարենք նաև անցկացման վայրի համար»,- ասաց մշակույթի նախարարը:
Նա հավելեց, որ կփորձեն ամեն ինչ անել, որպեսզի այս տարի ցուցահանդեսը բացվի, սակայն չեն կարող չեղարկել այն ցուցադրությունները, որոնք արդեն իսկ ընթացքի մեջ են:
Ցուցահանդեսը կլինի ժամանակավոր՝ մեկ կամ երկու ամիս տևողությամբ:
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44