ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության տարածքային և Արևելյան ծառայություններում արդյունավետ կերպով շարունակվում են սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված աշխատանքները:
Սեյսմիկ վտանգի հուսալի մոնիթորինգի ապահովման նպատակով Սեյսմիկ պաշտպանության ծառայությունում (ՍՊԾ) շարունակվել են Ազգային բազմապարամետրային դիտացանցի արդիականացման աշխատանքները, մասնավորապես.
• գեղարքունիքի մարզի Այրք և Տավուշի մարզի Լուսահովիտ համայքների տարածքներում տեղադրվել են մեկական նորագույն սեյսմոգրաֆ և աքսելերոգրաֆ, որոնք անհատույց տրամադրել են ՍՊԾ-ին ֆրանսիացի գործընկերները: Տվյալներն ստացվում են իրական ժամանակում։ Նույն գործընկերների աջակցությամբ Վայքի թվային սեյսմիկ կայանների փնջի 4 սեյսմոգրաֆ, նաև Ստեփանավանի և Կապանի սեյսմոգրաֆները փոխարինվել են նոր` ավելի արդիական սարքերով,
• Ջերմուկ քաղաքի, Արարատի մարզի Արաքսավան համայնքի և Սիսիան քաղաքի տարածքներում տեղադրվել են գրունտի ուժեղ շարժումների թվային ժամանակակից աքսելերոգրաֆներ, որոնք անհատույց տրամադրել են ՍՊԾ-ին շվեյցարացի գործընկերները:
Սեյսմիկ վտանգի գնահատում. ավարտվել են ՍՊԾ նախաձեռնությամբ և Համաշխարհային Բանկի ֆինանսական աջակցությամբ, Միջազգային կոնսորցիումի կողմից իրականացված` Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ վտանգի հավանական գնահատման (ընդհանուր սեյսմիկ շրջանացման) 1:500000 մասշտաբի նոր քարտեզի կազմման աշխատանքները:
Սեյսմիկ ռիսկի գնահատում և նվազեցում.
Աշխատանք մարզերի հետ. ՍՊԾ աշխատակիցների մեթոդական և կազմակերպչական աջակցությամբ ՀՀ մարզերի և համայնքների ղեկավարների կողմից ներկայացվել է սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների իրականացման 93 հայտ:
Կառույցների սեյսմակայունության բարձրացում. Հայաստանում և Արցախում ուսումնասիրվել է 95 շենքերի և շինությունների տեխնիկական վիճակը և սեյսմիկ խոցելիության մակարդակը, տրվել են եզրակացություններ: Իրականացվել է սեյսմիկ ռիսկի բաղադրիչների տվյալների (շենքերի սեյսմակայունություն, հատակագիծ և այլն) հավաքագրում և վերլուծություն 10 հանրակրթական դպրոցների և 22 մանկապարտեզների համար:
ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ-UNDP) և «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի միջև ձեռքբերված համաձայնությամբ կատարվել է Երևանի 31 մանկապարտեզների շենքերի ակնադիտական և գործիքային հետազննություն: Կազմվել են մասնագիտական եզրակացություններ շենքերի տեխնիկական վիճակի, հետագա շահագործման հնարավորության և անհրաժեշտ միջոցառումների կիրառության վերաբերյալ:
Բնակչության ուսուցում և տագնապ-վարժանքներ. Երևանում, ՀՀ մարզերի համայնքներում և Արցախում բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով իրականացվել է սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում և անցկացվել են ուսումնական տագնապ-վարժանքներ: Ուսուցանվածների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 8500 մարդ:
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01