Ամբողջ գործը շինծու, արհեստական գործ է և սա հստակ, դասական քաղաքական հետապնդման մոդել է։ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Փաստաբանների թիմը, որին նաև ակտիվ ես էի մասնակցում ուղղակի ջախջախել են մեղադրանքը, քարը քարին չեն թողել այդ մեղադրանքից: Սա այն դեպքը չէ, որ ասես մեղադրանքի այս կամ այն դրվագը թույլ է կամ ուժեղ է: Սա այն դեպքն է, երբ ամբողջ մեղադրանքը կառուցված է կեղծ, արհեստական ապացույցների վրա, ավելի շատ՝ եզրակացությունների վրա», - ասաց ՀՀ երկրորդ նախագահը՝ հրաժարվելով մանրամասներ ներկայացնել գործի մասին, քանի որ կա նախաքննական գաղտնիք հասկացությունը:
Դիտարկմանը, թե Հատուկ քննչական ծառայության պետը բավականին բաց խոսում է գործի մասին, Ռ. Քոչարյանն արձագանքեց.
«Ինքն իրեն այնպիսի բաներ է թույլ տալիս, որոնք ուղղակի հակասության մեջ են օրենքի հետ, բայց տվյալ դեպքում օրենքն ինքն է ու ինքը համարում է, որ օրենքից դուրս է ու ավելի բարձր է կանգնած, կարծում եմ՝ սա է պատճառը», - ասաց Ռ. Քոչարյանը:
Նա կոչ արեց, որպեսզի վերացվի նախաքննական գաղտնիք հասկացությունն ու ամբողջ գործընթացը լինի թափանցիկ.
«Հանել նախաքննության գաղտնիքն ու հնարավորություն տալ պաշտպանվող կողմին բարձրաձայն խոսել ամեն ինչի մասին: Դուք կտեսնեք, որ ամբողջ գործը շինծու, արհեստական գործ է և սա հստակ, դասական քաղաքական հետապնդման մոդել է», - ասաց ՀՀ երկրորդ նախագահը:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44