Ավարտվել է Դիլիջանում հոգեհացից հետո տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Դիլիջան քաղաքի բնակիչ, 28-ամյա Արթուր Եգանյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է 2017 թվականի օգոստոսի 5-ին Դիլիջան քաղաքում հոգեհացից հետո տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Պարզվել է, որ նույն վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ են ստացել նաև այլ անձինք:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, և ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Դիլիջան քաղաքի բնակիչ՝ ծնված 1978թ.:
Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2017 թվականի օգոստոսի 05-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում՝ ննջեցյալի հիշատակին նվիրված հոգեհացից հետո, Ա.Եգանյանի և 40-ամյա տղամարդու միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերաճել է ծեծկռտուքի: Միջադեպի ժամանակ 40-ամյա տղամարդը սուր կտրող- ծակող գործիքով հարվածել է Ա.Եգանյանի ձախ գոտկային շրջանին, որի հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից նա մահացել է:
Պարզվել է, որ վիճաբանության ժամանակ 40-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով, ինչպես նաև բութ առարկայով հարվածներ է հասցրել նաև Ա.Եգանյանի հոր՝ Արտակ Եգանյանի մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև`բութ առարկայով հարվածել այնտեղ գտնվող մեկ այլ անձի:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ և 118-րդ հոդվածներով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
11:26
11:08
10:50
10:15
09:46
09:09
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44