Ամերիկյան Fox Business հեռուստաալիքի լրագրող Լիզա Քենեդին եթերում, անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջացած լարվածությանը, ինչը տեղի է ունեցել Թուրքիայում ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ձերբակալման, ԱՄՆ-ի կողմից Անկարայի նկատմամբ պատժամիջոցների սահմանման պատճառով, պաշտպանել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թուրքիայի նկատմամբ վարվող խիստ քաղաքականությունը։ Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Մեր նախագահն աչքը պահում է Թուրքիայի վրա ու դատարկ խոսքերի փոխարեն մի լավ ապտակ է տալիս (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ) Էրդողանին՝ Twitter-ում հայտարարելով, որ կարգադրել է կրկնապատկել Թուրքիայից ներկրվող ալյումինի ու պողպատի համար մաքսատուրքերը,- ասել է նա:
Նա նշել է, որ թուրքական կառավարությունը խայտառակություն է:
«Նրանք հետևի դռնից ներս են թողել ԻՊ-ին ու այդ ընթացքում մտերմացել են Ռուսաստանի հետ: Սա մեր ռազմավարական գործընկերը չէ, այլ կոռումպացված, մարդասպան ռեժիմ, որին պետք է դուրս շպրտել ՆԱՏՕ-ից՝ հաշվի առնելով այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի առատությունը: Էլ չասեմ, որ նրանք ջերմ համբուրվում են Ռուսաստանի՝ տարածաշրջանային ամենամեծ վտանգը ներկայացնողի հետ».- ասել է Լիզա Քենեդին:
Եվ քանի դեռ, ըստ նրա, նախագահը ճիշտ ուղու վրա է, և եթե նա իրապես ցանկանում է երջանկացնել իր նոր ընկերուհուն՝ Քիմ Քարդաշյանին, ապա պետք է պաշտոնապես և ի լուր բոլորի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որը «ոչ թե դժբախտ պատահարների շարք էր, այլ 1.5 մլն մարդու դաժան սպանդ»:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44