ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով դատական նիստին ամբաստանյալ Էդվարդ Գրիգորյանը հերքեց Պավել Մանուկյանի տված այն ցուցմունքը, որ ՊՊԾ գնդում ոստիկանության ծառայող Գագիկ Մկրտչյանի ուղղությամբ պատահական կրակոց արձակած անձը ոչ թե Արմեն Բիլյանն է, այլ ինքը՝ Էդվարդ Գրիգորյանը։
Մեղադրողի ու դատավորի հարցին, թե միջադեպի պահին որտեղ է գտնվել ինքը, ամբաստանյալի պաշտպան Տիգրան Եգորյանն առարկեց, իսկ Գրիգորյանն ասաց, որ այդ հարցին կանդրադառնա առաջիկայում՝ անհրաժեշտության դեպքում։
Դատավոր Մակյանի հարցին, թե Գրիգորյանն ինչով է պայմանավորում Պավել Մանուկյանի ցուցմունքն իր դեմ, Էդվարդ Գրիգորյանն ասաց, որ այս պահին որևէ մեկնաբանություն չի ցանկանում անել։
Հայտարարությամբ հանդես եկավ Պավել Մանուկյանը և ասաց, որ հարգում և ընդունում է բոլորին որպես «Սասնա ծուռ», Էդվարդ Գրիգորյանին ընդունում է որպես իր ընկեր, բայց Գրիգորյանից ավելի թանկ բան կա. «Դա արդարությունն է, ինչի համար մենք ապստամբել ենք, բացարձակ ճշմարտությունն այն է, ինչի մասին հայտնել եմ. եղել է պատահական կրակոց, Բիլյան Արմենն այնտեղ չի եղել, ինձ համար տարբերություն չի եղել Բիլյանի,Գրիգորյանի և իմ որդու միջև»։
Այդ ընթացքում միջնորդությամբ հանդես եկավ Արմեն Բիլյանը, ով հրաժարվեց իր պաշտպան Ազատ Շահբազյանից. դատարանը բավարարեց միջնորդությունը։
Հայտարարությամբ հանդես եկավ նաև Վարուժան Ավետիսյանը, ով ասաց, որ խնդրում և հորդորում է, որ չփնտրեն մութ սենյակում սև կատու, հատկապես, որ այն չկա. «Որևէ հատուկ մարտավարություն չկա, կա այն, ինչ կա. եղավ պարոն Մանուկյանի հայտարարությունը, և տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Այլ բան չկա»։
Հիշեցնենք, որ Պավել Մանուկյանը ցուցմունք է տվել, որ ՊՊԾ գնդում ոստիկանի ուղղությամբ պատահական կրակոց արձակողն Արմեն Բիլյանը չէ, այլ Էդվարդ Գրիգորյանը, իսկ բանկոմատը բացել է Մխիթար Ավետիսյանը:
Դատական նիստը շարունակվում է։
16:29
12:59
11:48
11:33
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03