ՀՀ-ում չկա կոալիցիա, խորհրդարանական մեծամասնություն, կա ժողովուրդ: Այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա հայտարարեց, որ Հանրապետության հրապարակը հռչակում են Ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին:
«Սա նշանակում է կառավարությունն, ինչպես ձևավորվել է այս հրապարակում, հաշվետու է այս հրապարակին և ենթարկվում է այս հրապարակին»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը կարևորեց հանրաքվեի ինստիտուտի ուժեղացումը և նշեց, որ բազմաթիվ որոշումներ պետք է ժողովուրդը կայացնի հանրաքվեով:
Ըստ նրա` սա պետք է դառնա հեղափոխության երկրորդ ալիքը: «ՀՀ-ն պատմական հեռանկարում կարող է հիշատակվել այնպես, ինչպես հիշատակվում է Հին Հունաստանը, և Երևանը հիշատակվի այնպես, ինչպես Հին Աթենքը, ՀՀ-ն կարող է դառնալ 21-րդ դարի նորագույն ժամանակների Ագորան, որտեղ ստեղծվել է ժամանակակից քաղաքակրթությունը»,-ասաց նա:
Վարչապետը նկատեց, որ չնայած վերլուծաբանների կանխատեսումներին, ըստ որի` անկում է լինելու հեղափոխությունից հետո, տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշներ են գրանցվել: Նա մի քանի թվային ցուցանիշներ հայտնեց, ըստ որի տնտեսական ակտիվության ցուցանիշը 8,9 տոկոս է կազմել, և կան բոլոր հիմքերը պնդելու, որ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները շարունակելու են աճ ապրել:
Նա հայտնեց, որ հունիսից մինչև օգոստոսի 14-ը ՀՀ է ժամանել 29 986-ով ավելի շատ մարդ, քան մեկնածները, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը եկածներից ավել է շուրջ վեց հազարով, վերջին երեք ամսում ՀՀ է եկել 34 հազարով ավելի օտարերկրացի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Նա նաև հայտնեց, որ անշարժ գույքի գները շուրջ 20 տոկոսով աճել են:
«Այս թվերը միասին մի բան են նշանակում, որ ՀՀ-ում հեղափոխության քաղաքական հաղթանակից հետո մենք թեևակոխել ենք տնտեսական հաղթանակների մի ժամանակաշրջան, և ես ուզում եմ հավաստիացնել, որ տնտեսությունում հաջողություններ ենք ունենալու: Մենք ուզում ենք՝ տնտեսական աճի մոդելը փոխվի, որովհետև հասկանում ենք՝ մնալ հին մոդելի մեջ, երբ տնտեսական աճը քաղաքացիներն առանձնապես չեն զգում, մենք հենց դա ենք փոխելու»,-ասաց նա
13:09
12:45
12:19
12:02
11:48
11:26
11:08
10:50
10:15
09:46
09:09
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44