ԱՄՆ-ի կառավարությանն առընթեր մասնավոր օտարերկրյա ներդրումների կորպորացիայի (OPIC) փոխնախագահ Դեյվիդ Բոհիգյանը այլ պաշտոնատար անձանց հետ վերջերս այցելել էր Երեւան Հայաստանի տնտեսությունում ամերիկյան ներդրումները ակտիվացնելու համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Բոհիգյանը պատմել է այցի նպատակի եւ հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության ապագայի մասին:
Ո՞րն է Հայաստան կատարած ձեր այցի նպատակը: Հայաստանում կատարվված վերջին փոփոխությունները բարենպա՞ստ են ներդրումների շարունակման համար:
Մասնավոր օտարերկրյա ներդրումների կորպորացիայի (OPIC) նպատակը ժողովրդավարության եւ բարգավաճման զարգացման աջակցությունն է: Հայաստանում այս գարնանը հեղափոխությունից հետո ժողովրդավարության հանձնառություն է՝ այն ինչին ԱՄՆ-ն ցանկանում է աջակցել 21-րդ դարի վենչուրային տնտեսություն ստեղծելու համար, 21-րդ դարի ժողովրդավարության համար: Մենք ուրախ էինք հանդիպել Հայաստանի կառավարության, գործարար համայնքի ներկայացուևցիչների հետ: Մենք ցանկանում ենք Հայաստանի բարգավաճման համար մասնավոր հատվածի հետ աշխատել:
ԱՄՆ-ի կառավարությունը գոհունակությամբ նշում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների մասին եւ գոհ է տնտեսական բարեփոխումների առաջընթացից: Մենք շարունակում ենք ձեր երկրում աճող հետաքրքրություն տեսնել: Կառավարությունը պետք է աշխատի բոլոր հայերի համար արդար տնտեսություն ապահովելու նպատակով ինչպես նաեւ ընտրություններ, որոնք կլինեին ազատ, արդար եւ թափանցիկ: ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ տնռեսական համագործակցությունը լավ ապագա ունի եւ ես կարծում եմ, որ այս տեսակետի հետ համաձայն կլինեն ՀՀ կառավարությունը եւ գործարար համայնքը:
Ո՞ր ոլորտներն են ավելի հեռանկարայիին Հայաստանում ամերիկյան ներդրումների տեսանկյունից
Մենք ուրախ կլինեինք տեսնել, որ Հայաստանում ներդրումային մթնոլորտը աշխարհի ամենալավ ներդրումային մթնոլորտներից է: Մենք կցանկանայինք լրացուցիչ հակակոռուպցիոն միջոցներ տեսնել, ինչպես նաեւ ազատ, բաց եւ ազնիվ ընտրություններ: Մոտ հեռանկարում այս երկու միջոցները կարող են ապահովել ԱՄՆ-ի գործարար շրջանակների լրացուցիչ հետաքրքրությունը: Մենք հանդիպում ունեցանք փոխվարչապետի հետ, որի ժամանակ քննարկեցինք առաջնային հատվածները, ներառյալ էներգիայի վերականգնվող աղբյուրները, տեխնոլոգիաները, «խելացի» գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը եւ ֆինանսական հատվածը: Բացի այդ մենք այցելեցինք ԵՊՀ եւ Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոն:
ԱՄՆ-ում հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները, կոնգրեսականները եւ նույնիսկ որոշ ընկերություններ ինչպիսիք են «Grant Thornton»-ը, մշտապես կոչ են անում ԱՄՆ կառավարությանը բանակցություններ սկսել Հայաստանի հետ կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրի շուրջ: Կարծում եք արդյոք, որ նման համաձայնագրի բացակայությունը ներդրումների համար խոչընդոտ է:
Ինչ վերաբերում է հարկային քաղաքականությանը, ապա դա Գանձապետարանի հարցն է: Մենք քննարկել ենք այն պայմանները, որոնց դեպքում OPIC-ը կարող է աշխատել մասնավոր հատվածի հետ` ներդրումների ավելացմանը օգնելու համար: Հայաստանում ամերիկյան ներդրումները ավելի քան 11 մլն դոլար են կազմում: Բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ մենք չենք քննարկել հարկային քաղաքականության հարցերը:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55