ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի փորձում ազատվել «կեղծ լրատվությունից» և նույնիսկ սովորել է դրանց: Այդ մասին նա գրել է իր Twitter-ում՝ գրում է gazeta.ru-ն:
ԱՄՆ նախագահը առանձնացրել է այնպիսի հեռուստաընկերություններ, ինչպիսիք են CNN-ը և MSNBC-ն: Թրամփը նաև նշել է, որ գրաքննությունը ռիսկեր է պարունակում:
«Գրաքննությունը շատ վտանգավոր բան է, և այն հնարավոր չէ վերահսկել: Չկա ավելի կեղծ լրատվամիջոց, քան CNN-ը և MSNBC-նն է, բայց, չնայած դրան, ես չեմ պահանջում նրանցից դադարեցնել իրենց անառողջ գործունեությունը»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ ինքը արդեն սովորել է դրանց: