2018 թվականի հունիսին՝ մայիսի համեմատ, Հայաստանում դոլարայնացման մակարդակը ավանդների գծով հիմնական աճել է, վարկերի գծով՝ նվազել։ Այսպես, ըստ ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2017 թվականի հոկտեմբեր ամսվա տեղեկագրի, ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը (D1) աճել է 0.1 տոկոսային կետով՝ 43.7%-ից հասնելով 43.8%-ի։ D2 չափանիշի գծով (ռեզիդենտների արտարժութային ավանդների և ռեզիդենտների ընդհանուր ավանդների հարաբերակցությունը) ունենք 0.4 տոկսային կետով աճ՝ 52.5%-ից 52.9%:D3 չափանիշով (ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների կշիռն է ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ցպահանջ ավանդներում) դոլարայնացման մակարդակն աճել է 0.3 տոկոսային կետով և 49.4%-ից հասել 49.7%-ի։ D4 (ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների կշիռն է ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում) չափանիշի գծով կա 0.1 տոկոսային կետով աճ՝ 63.4%-ից 63.5%: Իսկ վարկերի դոլարայնացման մակարդակը նվազել է 1 տոկոսային կետով։ Ռեզիդենտ իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերի և ռեզիդենտ իրական հատվածին տրամադրված ընդհանուր վարկերի հարաբերակցությունը (D5) մայիսի 60.1%-ից հունիսին հասել է 59.1%-ի։ Նշենք, սակայն, որ տարվա սկզբի համեմատ հունիսին դոլարայնացման մակարդակը բավականին ցածր է բոլոր 5 չափանիշների գծով։

18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55