Մոսկվայի Արևելքի պետական թանգարանում օգոստոսի 29-ից սեպտեմբերի 18-ը գործելու է Մարիամ Ասլամազյանի աշխատանքների ցուցադրությունը՝ «Արևային գույների պատմություններ» խորագրով։ ՌԴ-ում ՀՀ դեսպանությանֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ցուցահանդեսը նվիրված է նկարչուհու 110-ամյակին։
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ-ի և ՌԴ-ի մշակույթի նախարարությունները, ՌԴ-ում ՀՀ դեպանությունը, Արևելքի պետական թանգարանը, Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը։
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Մարիամ Ասլամազյանը (1907-2006 թթ.) Լենինականում ապրել է մինչև 1927 թվականը, երկար տարիներ ապրել է Մոսկվայում:
«Մարիամի ստեղծագործությունները վառ են, լուսավոր. նրա ստեծագործությունների գույների ու քսվածքների բովանդակությունն աշխարհի լինելիության վերաբերյալ որոնողական բովանդակությունն է: Մարիամի ստեղծագործություններն արված են դեկորատիվ –հարթային լուծումով և կոմպոզիցան էլ կառուցված է արևելյան սկզբունքով առարկաները բաշխված են ըստ գույնի լուսավորության: Ստեղծագործությունների կրեդոն ազգայինի և առատության գաղափարների բովանդակության գովերգումն էր: Նա իր ստեղծագործություններում որպես ազգային գույն կարևորում է կարմիրը: Մարիամ Ասլամազյանն իր արվեստի մեջ սեփական տեսանկյունից փորձել է վերանայել Խորհրդային և հետպատերազմյան տարիները, իր վերաբերմունքն է արտահայտել այդ տարիների հետևանքների վերաբերյալ»,- կարդում ենք aslamazyanmuseum.com կայքում:
Մ.Ասլամազյանը մահացել է 2006 թվականին հուլիսի 16-ին: Դին տեղափոխվել և հուղարկավորվել է Երևանում: Մ.Ասլամազյանի աշխատանքները պահվում են բազմաթիվ թանգարաններում` Հայաստան, Մոսկվա, Սոֆիա, Բեռլին, Վենետիկ, Տոկիո, Դելի և այլն:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55