Երկուշաբթի՝ օգոստոսի 20-ին Վենեսուելայում շրջանառության մեջ կդրվի նոր արժույթը՝ սուվերեն բոլիվարը, իսկ թղթադրամներից կհեռացվի հինգ զրո: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Նոր արժույթը շրջանառության մեջ պետք է դրվեր դեռ հունիսի 4-ին, սակայն իշխանությունները հետաձգել են դենոմինացիան մինչև օգոստոսի վերջ: Նախագահ Նիկոլաս Մադուրոն անգամ հայտարարել է օգոստոսի 20-ը ոչ աշխատանքային օր, որպեսզի երկիրը ժամանակ ունենա նոր արժույթին հարմարվելու համար:
Մադուրոյի խոսքով՝ օգոստոսի 20-ից Վենեսուելայում կշրջանառվի երկու արժույթ՝ բոլիվարը և «պետրո» կրիպտոարժույթը: Ընդ որում՝ նոր բոլիվարը կապված կլինի «պետրո»-ի հետ: Միևնույն ժամանակ՝ հին բոլիվարները նույնպես հնարավոր կլինի օգտագործել, քանի դեռ դրանք չեն անհետացել:
Բացի այդ, Մադուրոն հայտարարել է նաև նվազագույն աշխատավարձը 60 անգամ բարձրացնելու մասին, ինչը նշանակում է, որ այսուհետ Վենեսուելայում նվազագույն աշխատավարձը կկազմի 1800 բոլիվար կամ մեկ «պետրո»-ի արժեքի կեսը:
Վենեսուելան սեփական կրիպտոարժույթը թողարկել է ընթացիկ տարվա փետրվարի 20-ին՝ դառնալով նավթի միջոցով ապահովվող սեփական թվային արժույթն ունեցող առաջին պետությունը: Այս կերպ իշխանությունները հույս ունեն դուրս բերել երկիրը երկարատև տնտեսական ճգնաժամից, սակայն փորձագետները կարծում են, որ առայժմ հնարավոր չէ կանխատեսել, թե ինչպես կզարգանա իրավիճակը ինչպես արտարժույթի շուկայում, այնպես էլ ապրանքների ու ծառայությունների շուկայում:
15:43
15:21
15:02
14:49
14:33
14:19
14:03
13:02
12:28
11:35
11:19
11:02
10:46
10:22
10:01
16:29
12:59
11:48
11:33
17:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03