Երկուշաբթի՝ օգոստոսի 20-ին լրանում է Հունաստանին տրամադրվող ֆինանսական օգնության երրորդ փաթեթի գործողության ժամկետը։ Եվրախմբի ղեկավար Մարիո Չենտերոն հայտարարել է, որ 2010 թվականին Հունաստանը առաջին անգամ բարեփոխումների եւ տնտեսական կուրսի շնորհիվ կայունացել է, փոխանցում է DW-ն։
Հետագայում Ալեքսիս Ցիպրասի կառավարությունը մտադիր է ինքնուրույն միջոցներ ներգրավվել կապիտալի շուկայում։ Հունաստանում իրականացված բարեփոխումները թույլ են տվել առողջ եւ մշտական տնտեսական աճի հիմք դնել, հայտնել է Չենտերոն։ Նա նշել է, որ գործընթացը «զգալիորեն ավելի երկար տեւեց, քան մենք ակնկալում էինք», սակայն այժմ հունական տնտեսությունն աճում է, բյուջեում եւ առեւտրում ֆինանսական ավելցուկ է հայտնվում, ինչպես նաեւ կրճատվում է գործազրկությունը։
Գերմանիայում կարծում են, որ հունական տնտեսությունը կրկին սկսել է հետաքրքրություն ներկայացնել ներդրողների համար։
Սակայն Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը գերմանական Bild թերթի հետ հարցազրույցում քննադատել է իրերի ներկա դրությունը․ «Հունաստանը կանգնած է նույն կետում, այն նույն սեւ փոսում, եւ օր օրի ավելի է դրա մեջ խորանում, այդ թվում այն պատճառով, որ վարկատուների հրահանգները խոչընդոտում են ներդրումներին եւ սպառմանը»,-նշել է նա՝ հավելելով, որ Հունաստանի պետական պարտքը չի նվազել, այլ աճել է։
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44