«Հաշվարկով ամուսնություն», «Հարկադիր միություն», «Տարօրինակ զույգ». երևի այսպես կարելի է բնութագրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև փոխհարաբերությունները, գրում է իսպանական La Vanguardia-ն իր խմբագրականում՝ մեկնաբանելով վերջերս Գերմանիայում կայացած առաջնորդների հանդիպումը։
«Երկուսն էլ ունեն ընդհանուր գլխացավ, երկուսի կյանքն էլ թունավորում են խնդիրները, որոնք նրանց համար ստեղծում է երրորդ անձը՝ Դոնալդ Թրամփը»,- գրում է թերթը։
Ե՛վ Գերմանիան, և՛ Ռուսաստանը տառապում են մաքսատուրքերից, որոնք սահմանել է Թրամփն ալյումինի ու պղնձի ներկրման համար, և՛ Մերկելը, և՛ Պուտինը վախենում են Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների հետևանքներից։
«Ո՛չ Մերկելը, ո՛չ Պուտինը չեն ցանկանում, որ կասկածի տակ դրվի միջազգային առևտրի համակարգը, նրանք չեն ցանկանում նաև, որ Թուրքիան խեղդվի տնտեսական ճգնաժամում»,- ասվում է հոդվածում։
Թերթի համաձայն՝ և՛ Մերկելին, և՛ Պուտինին հարկավոր է Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որպեսզի կանգնեցվի սիրիացի փախստականների հոսքը Գերմանիա և իրականացվեն Ռուսաստանի ծրագրերը Սիրիայում։
Ե՛վ Մերկելը, և՛ Պուտինը կողմ են Իրանի հետ «միջնորդ վեցյակի» կնքած միջուկային համաձայնագրի պահպանմանը, որից դուրս է եկել ԱՄՆ-ն։
Թերթը նաև հիշեցնում է, որ Ռուսաստանին սպասվում են ամերիկյան նոր պատժամիջոցներ՝ կապված անգլիական Սոլսբերի քաղաքում Սկրիպալների թունավորման հետ, և Պուտինը «մտադիր է նվազագույնի հասցնել այդ պատժամիջոցներին Եվրոպայի որևէ աջակցություն»։
«Մերկելն ու Պուտինը խորամանկ են, խելացի և պրագմատիկ, նրանք հասկանում են իրար առանց որևէ միջնորդի, որովհետև կանցլերը տիրապետում է ռուսերենին, իսկ նախագահը խոսում է գերմաներեն դեռ այն ժամանակվանից, երբ դեռ ՊԱԿ-ի (КГБ) աշխատակից էր և աշխատում էր Դրեզդենում։ Նրանց ղեկավարած երկրների միջև հարաբերություններում ոչինչ չի փոխվել, սակայն Վաշինգտոնի վարած արտաքին քաղաքականությունը որոշ թեմաներում մոտեցրել է նրանց։ Ահա այսպիսին է made in Trump-ի՝ Թրամփի ստեղծած երկկողմ դաշինքը»,-եզրափակում է թերթը։
16:29
12:59
11:48
11:33
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03