Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան բաժինների կողմից իրականացրած համատեղ վերահսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 13 դեպք, որոնց մասով իրականացվել է համապատասխան վարչարարություն:
Վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան ծառայություններին Կամո Արեյանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը ապօրինի շինությունների և հողազավթումների հայտնաբերման ու կանխարգելման ուղղությամբ՝ անհրաժեշտության դեպքում դիմելով կոշտ վարչարարության, ընդհուպ գործերը փոխանցելով դատախազությանը:
Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի, հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները: Հանձնարարվել է խստորեն վերահսկել իրականացվող աշխատանքների ընթացքը, նաև արագորեն արձագանքել բնակիչների այն ահազանգերին, ըստ որոնց կապալառուն կամ ոչ պատշաճ է իրականացնում աշխատանքը, կամ էլ անհարկի ձգձգում է դրանք՝ ավելորդ անհարմարություններ պատճառելով քաղաքացիներին: Հանձնարարվել է նաև բոլոր ահազանգերը համակողմանի ուսումնասիրելուց և դրանցում հավաստիանալուց հետո, օրենքով սահմանված կարգով, հստակ քայլեր ձեռնարկել տվյալ կազմակերպությունների և տեխհսկիչների նկատմամբ:
Խորհրդակցությանը զեկուցվել է, որ ավարտին են մոտենում Գլխավոր պողոտայի հարակից այգու վերակառուցման երկրորդ փուլի, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրով իրականացվող Էրեբունի վարչական շրջանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի վերանորոգման աշխատանքները: 2018 թվականի շինբարեկարգման ծրագրով շարունակվում է նաև Կոմիտասի անվան զբոսայգու վերակառուցումն ու բարեկարգումը: Վերոնշյալ ծրագրի հետ կապված Կամո Արեյանը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները, այդ թվում նաև հնարավորին արագ լուծում տալով զբոսայգու ոռոգման ցանցի անցկացման և անխափան շահագործման խնդրին:
Երևանաբնակ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների՝ մարզաառողջարանային ճամբարներում հանգստի կազմակերպման վերաբերյալ զեկուցվել է, որ 3 հերթափոխով կազմակերպված ծրագիրը, որի շրջանակում հանգստի է մեկնել երևանաբնակ 1216 երեխա, արդեն ավարտվել է։
Աշխատանքային խորհրդակցության ավարտին, անդրադառնալով 2018-2019 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների ընթացքին՝ աշխատակազմի պատասխանատու բոլոր վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին Կամո Արեյանը հանձնարարել է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում իրականացնել միջոցառումների համալիր ծրագիր՝ գույքագրելով էներգամատակարարման, ջրամատակարարման և գազամատակարարման համակարգերում հնարավոր խնդիրները` սեղմ ժամկետում դրանց լուծում տալու նպատակով: Հանձնարարվել է նաև ապահովել առաջինից չորրորդ դասարանների աշակերտներին դասագրքերի անվճար բաշխման գործընթացը, ինչպես նաև քայլեր ձեռնարկել դպրոցների բուժկետերն անհրաժեշտ դեղորայքով և պարագաներով ապահովելու ուղղությամբ:
Նոր ուսումնական տարվան ընդառաջ տարվող նախապատրաստական աշխատանքների շրջանակում հանձնարարվել է գույքագրել ուսումնական բոլոր հաստատությունների, այդ թվում մանկապարտեզների, դպրոցների, բուհերի հարակից տարածքներն ու ՃՈ հետ համատեղ կատարել ճանապարհային գծանշումներ: Հաշվի առնելով սեպտեմբերի հատկապես առաջին օրերին տրանսպորտի ծանրաբեռնված աշխատանքը՝ հանձնարարվել է համապատասխան քայլեր ձեռնարկել հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքի ապահովման ու քաղաքացիների պատշաճ ուղևորափոխադրումն իրականացնելու ուղղությամբ:
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01