Գերմանիայի կառավարությունը ներկայում Թուրքիային ֆինանսական օգնություն տրամադրելու հարցի քննարկում իր օրակարգում չի նախատեսում։ Նման հայտարարություն է արել Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտն ի պատասխան երկրի սոցիալ-դեմոկրատական կուսակցության հղած կոչին, այն է՝ «ֆինանսական օգնություն ցուցաբերել տնտեսական ճգնաժամի միջով անցնող դաշնակից Թուրքիային»։
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, Զայբերտը շեշտել է, որ Գերմանիան շահագրգռված է տեսնել տնտեսապես կայուն Թուրքիա, դա բխում է նաև Գերմանիայի շահերից, այդուհանդերձ՝ Թուրքիային ֆինանսական օգնություն տրամադրելու հարց կառավարությունն այժմ չի քննարկում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-29-ին սպասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական այցը Գերմանիա։
Ավելի վաղ Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հարցում մեծ ներդրում ունեցած Կանաչների կուսակցության՝ թուրքական արմատներ ունեցող համանախագահ Ջեմ Օզդեմիրը Գերմանիայի իշխանություններին առաջարկել է օգտվել Թուրքիայում սկսված տնտեսական ճգնաժամից ու ժողովրդավարական բարեփոխումներ պահանջել այդ երկրի իշխանություններից։
16:29
12:59
11:48
11:33
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03