ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հոր և որդու դանակահարության դեպքի առթիվ. պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:Ինչպես հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից, 2018թ. օգոստոսի 18-ին հաղորդում է ստացվել առ այն, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲ ընկերություն բուժօգնության են դիմել քաղաքացի Ա.Աբելյանը` «աջ ազդրի վերին երրորդականի կտրած-ծակած վերք՝ միջին խումբ մկանների և մակերեսային ազդրային զարկերակի վնասումով» ախտորոշմամբ, և նրա որդին` Մ.Աբելյանը` «որովայնի կտրած ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել քննչական խումբ: Իրականացված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, դրդապատճառը, տվյալներ են ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հայր և որդի Աբելյանները մարմնական վնասվածքներն ստացել են Գառնի համայնքի Գեղարդի խճուղու տներից մեկի հարակից տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ՝ դանակի գործադրմամբ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել խուզարկություններ: Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան բաժնին ակտիվ միջոցառումներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:09
12:45
12:19
12:02
11:48
11:26
11:08
10:50
10:15
09:46
09:09
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44