7 երեխաների մայր Ֆաթիմա Շարիրին Նիսի ահաբեկչության առաջին զոհերից է։ Նրա որդին՝ Համզան, L'Express–ին տված հարցազրույցում ասել է, որ իր մայրը առաջին զոհն է եղել, հայտնում է Nicematin–ը։
«Նախքան նրա սպանվելը ճանապարհին դիակներ չկային։ Նա իր զարմիկների հետ զբոսանքի էր դուրս եկել։ Եղբայրներիցս մեկը փորձել էր փրկել նրան։ Բայց, ինչպես հետո մեզ ասացին բժիշկները, նա տեղում մահացել է։ Իմ մայրը շատ հավատացյալ մարդ էր։ Նա շատ հանդուրժողական էր եւ դավանում էր իրական իսլամը, այլ ոչ թե ահաբեկիչների իսլամը»,– ասել է Համզան։
Հուլիսի 14-ի երեկոյան բեռնատարի վարորդը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, որոնք հավաքվել էին Նիսի Անգլիական ափին՝ Բաստիլի գրավման օրվան նվիրված հրավառությունը դիտելու։ Ականատեսների վկայությամբ՝ բեռնատարը, 2 կմ զիգզագաձեւ ընթացքով անցնելով, ճզմել է մարդկանց։ Վարորդը սպանվել էր ոստիկանական ուժերի կողմից։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հարձակումը ահաբեկչություն է որակել։
Պաշտոնական տեղեկություններով՝ հիվանդանոցում գտնվում է 188 մարդ, որոնցից 48-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 25-ը վերակենդանացման բաժանմունքում են։

12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55