ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմամբ ամփոփում է իր պաշտոնավարման 100 օրը:
Նախքան ոստիկանապետին ուղղված հարցերը ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը ներկայացրեց ամփոփ հաշվետվություն Վալերիյ Օսիպյանի պաշտոնավարման ընթացքում ոստիկանությունում կատարված աշխատանքների վերաբերյալ:
«100 օրը փոքր ժամանակ է 100 տոկոսանոց փոփոխություն համար, սակայն բավարար ժամանակ է կատարվող փոփոխություններին պատրաստ կատարողունակ թիմ ունենալու համար:
Գործողություններ են իրականացվել ոստիկանության գրեթե բոլոր ոլորտներում, մայիսի 10-ից օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում 12 տոկոսով հանցագործությունների թիվն աճել է, շեշտեմ՝ գրանցված թիվը: Սա մի կողմից ոստիկանության նկատմամբ վստահության արդյունքն է ու հանցագործությունները չթաքցնելու միտումը:
Ոստիկանությունը հանցագործությունների վերաբերյալ 13215 հաղորդում է ստացել, նույն ժամանակահատվածում 2017-ին ստացվել է հանցագործության մասին 9730 հաղորդում:
Այս ընթացքում 746 կոռուպցիոն բնույթի հաղորդում է ստացել, որից 585-ն ի հայտ է բերվել հենց ոստիկանության կողմից, առաջընթացն ակնհայտ է նաև լատենտային հանցագործությունների ոլորտում»,- ասաց Ղուկասյանը:
Նրա տեղեկացմամբ՝ միայն Հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում բացահայտվել է պետությանը պատճառված 4,4 մլրդ դրամ վնասի մասին, որից 147 մլն դրամն արդեն վերականգնված է:
Ոստիկանության շտաբի պետի խոսքով՝ վարչապետի հանձնարարությամբ ոստիկանությունը մշակել է մի շարք տուգանքների համաներման մասին օրենքի նախագիծ և շուրջ 150000 անձ ազատվել է տուգանքի վճար վճարելուց, բացի դրանից, ՃՈ-ն կատարել է մի շարք փոփոխություններ տուգանումների հետ կապված:
Անդրադառնալով ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության գործունեությանը՝ Արմեն Ղուկասյանն ասաց, որ նշված վարչությունը տասնյակ պարզաբանումներ է տվել հասարակությանը հետաքրքրող հարցերի վերաբերյալ:
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01