«Մարտի 1»-ի գործին իմ առնչությունն այնքան է, որքան մյուս ոստիկաններինը, իսկ ոստիկանության ՊՊԾ գնդի գործով դատաքննությանը հրավիրվելու դեպքում կներկայանամ:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելու ընթացքում, ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
«2008-ի մարտի 1-ին ես պարեկապահակային ծառայության գնդապետի տեղակալ եմ եղել, և իմ առնչությունն այնքանով է, որքան ոստիկանության մյուս ծառայողներինը»,- ասաց Վալերիյ Օսիպյանը:
Tert.am-ի հարցին, թե ՊՊԾ գնդի գործով Վալերիյ Օսիպյանը տուժողի կարգավիճակ ունի, արդյոք հրավիրվել է դատարան և հրավիրվելու դեպքում կներկայանա՞, Վալերիյ Օսիպյանն ասաց.
«Ես, բոլորիդ հայտնի է, որ անմիջական առնչություն ունեմ այդ գործին, 7-8 օր մնացել եմ ՊՊԾ գնդում: Դատաքննության վերաբերյալ որևէ դիրքորոշում չեմ հայտնի, քանի որ արդարադատությունը ՀՀ-ում իրականացնում է դատարանը. ինչ վերաբերում է ինձ հրավիրելուն, ապա ես դեռ չեմ հրավիրվել դատարան, և երբ հրավիրվեմ, ապա կաշկանդված չեմ և կներկայանամ դատարան»:
Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի ՊՊԾ գնդի գործով խափանման միջոցները փոխելուն, որ ամբաստանյալները կալանքից ազատ են արձակվում, ոստիկանապետն ասաց՝ համարենք, որ ոմանք կալանքի ընթացքում իրենց պատիժը կրել են:
Հարցին, թե ոստիկանապետն իրեն պատանդ համարո՞ւմ է, Օսիպյանն ասաց. «Այո»:
Tert.am-ի հարցին, թե ոստիկանապետը հայտարարել է, որ իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կոռուպցիան բացակայում է իր ղեկավարած կառույցից, ինչի՞ հաշին է դա, և արդյոք սպասվո՞ւմ է ոստիկանության ծառայողների աշխատավարձերի բարձրացում, և արդյոք հակառակ դեպքում աշխատակիցներից շատերը չեն լքի համակարգը, ոստիկանապետն ասաց, որ դա կլինի տնտեսական աճին զուգահեռ:
«Ես վստահեցնում եմ, ոստիկանությունում կոռուպցիա չկա, պաշտոնապես եմ հայտարարում, որ ոստիկանությունում չկան կոռուպցիոն դրսևորումներ, չնայած չեմ բացառում, որ իմ այստեղ գտնվելու պահին, ինձ անհասկանալի պայմաններում որևէ մեկը նման փորձ անի, և վստահեցնում եմ, որ կդատապարտվի»,- ասաց Օսիպյանը:
Ինչ վերաբերում է ոստիկանության ծառայողների աշխատավարձերի բարձրացմանը, Վալերիյ Օսիպյանն ասաց, որ խնդրին լավատեղյակ է ՀՀ վարչապետը, սակայն ոստիկանների աշխատավարձը պայմանավորված է տնտեսական աճով. «Բարձրաձայնել եմ հարցը, վարչապետը տեղյակ է, եթե տնտեսական աճ լինի, այդ դեպքում, իհարկե, աշխատավարձերը կբարձրանան: Նշում եմ՝ այնպես չէ, որ կոռուպցիան համատարած էր: Մենք ունենք լուրջ մասնագետներ, ովքեր պատրաստ են ծառայել ի շահ մեր պետության»:
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01