Օգոստոսի 21-ին, ժամը 12:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել Արփինե Մամյանի (ծնված 1986 թ.) և Գարեգին Վարդանյանի առողջական վիճակների մասին: Հիշեցնենք՝ վերջիններս Վրաստանում վթարի հետևանքով տուժած 9 քաղաքացիներից երկուսն են։
Մասնավորապես՝ Արփինե Մամյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Գարեգին Վարդանյանինը՝ ծայրահեղ ծանր: Այս մասին հայտնում են ԱԻն լրատվական ծառայությունից։
Օգոստոսի 20-ին, ժամը 22:40-ին «911» ծառայությունը կրկին կապ է հաստատել Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության աշխատակցի հետ. տուժածների վերաբերյալ նոր տեղեկատվություն չկա:
Օգոստոսի 20-ին, ժամը 14:44-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լիլիթ Շալվարյանը հիվանդանոցից դուրս է գրվել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, Վրաստանում վթարի հետևանքով տուժած Մարիա Պանյանը (ծնված 1989 թ.) մահացել է:
Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 20-ին, ժամը 05:14-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 02:58-ին Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Ելյավա» շուկայի մոտակայքում, բախվել են «Mercedes Minivan» մակնիշի և «Mercedes CLK» մակնիշի (վարորդը՝ Օ. Օմարով, ծնված 1972 թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենաները:
«Mersedes CLK» մակնիշի վարորդը, Մ. Խաչատրյանը (ծնված 2011 թ.), Ա. Խաչատրյանը (ծնված 1981 թ.), Ա. Մամյանը (ծնված 1986 թ.). Մ. Պանյանը (ծնված 1989 թ.), Ա. Գինոսյանը (ծնված 1995 թ.) և ևս 3 ՀՀ քաղաքացիներ հոսպիտալացվել են Թբիլիսի քաղաքի «Ռեսպուբլիկանսկոյե», «Խուդուշարի», «Թբիլիսկոյե», «Ցենտրալնոյե» և «Խիրուրգիչեսկոյե Նացիոնալնոյե» ԲԿ-ներ:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում Արտաքին գործերի նախարարության, Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և Առողջապահության նախարարության ներկայացուցիչներին:
ԱԻՆ-ից նաև հայտնել էին, որ ժամը 08:17-ին կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով հաղորդել է, որ Ա. Մամյանը (ծնված 1986 թ.) գտնվում է «Ռեսպուբլիկանսկոյե» ԲԿ-ում, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Ա. (ծնված 1981 թ.) և Ա.Ավանեսյանը (ծնված 1986 թ.) գտնվում են «Խիրուրգիչեսկոյե Նացիոնալնոյե» ԲԿ-ում: Ա. Խաչատրյանի վիճակը գնահատվել է ծանր, իսկ Ա. Ավանեսյանինը՝ բավարար:
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01